Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):
- Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝ նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:
Վանահայրը նրանով էր տարբերվում վանականներից, որ նա եղել է փիլիսոփա, կառուցել է վանքեր, պարիսպներ և լսարաններ:
- Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
Կառուցելով է ստեղծվում աշխարհն ու շինողական աշխտանքը…. Կառուցել քաղաքը, կառուցել խոսքը, կառուցել միտքը….. Աշխատասեր է նաև բնությունը, կառուցում է ծառը, շինարար է մրջյունը:Եղեք և դուք կառուցող և շինարար … Չքանա բռնությունը, փոշիանա գահքը և թագավորությունը և մնա շինարարը:
- Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:
Նա կառուցելը ամեն ինչից վեր էր դասում, որովհետև նա էր իրենց թաղամասում միակ մարդը, որ կառուցել էր այդպիսի բաներ, Ես ինձ այդքան էլ կառուցող չեմ համարում, ես միայն փորձում եմ կառուցել իմ լավ ապագան: