արդալ պատմվածքը մինչև վերջ:
- Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:
Իմ կարծիքով այստեղ ծաղիկները խորհրդանշում էին բարությունը, սերը և Զվարթին: Զվարթը ուզում էր ասել, որ պետք է մարդիկ կյանքից հոգնած չլինեն դուրս գան աշխարհ տեսնեն մի քիչ էլ ուրախանան:
- Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:
Գիրքը շատ կարևոր դեր է խաղում կյանքում ոչ միայն ուսման հարցում այլ սովորեցնում է թե ինչպիսի մարդ պետք է լինել, խորհուրդներ է տալիս և այլն: Այս գրքում ասվում է, որ պետք է լինել ուրախ, պետք չէ նախանձել ինչ, որ մեկին պետք է ընդունել մարդուն այնպիսին ինչպիսին, որ կա, պետք չէ ծաղրել: Ես համաձայն եմ այս մտքի հետ և այդպես էլ շարժվում եմ:
- Մեկնաբանիր վերնագիրը:
Այս գրքի անունը «Գիրք ծաղկանց» է, որովհետև գրված է մարդու բարության, ուրախության, նախանձի, և որոշ մարդկանց իրական դեմքերը: