Posted in Գրականություն 8

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

Իմ ընտրած խրատները՝

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով:

Այսինքն պետք չէ տեսնել ամեն բան ու սովորել, կամ կրկնորինակե: Պիտի միշտ գտնես լավը, օգտակարը ու փորձես սովորել այն:

Հետեւէ բնութեան դպրոցինմիտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքըորու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը Իմ կարծիքով այս խրատով ասվում է որ միայն գրքեր կարդալով ու դպրոց գնալով չես սովորում ինչ-որ բան: Բնությունը նույնպես դպրոց է որտեղ կարող ես սովորել կյանքի համար պետքական բաներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s