Posted in Համաշխարհային պատ.

Համաշխարհային պատմություն. 16.09-22.09

Առաջադրանք 2

Դասարանական

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

 Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատեղանԶարգացան երկրներըերկրներում վերացան դասայինսահմանափակումներըայսինքն այլևս չէին բաժանում դասերիՇատ էիավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

  • Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:

Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերըքանի որտարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացելԳյուղումգերբնակչություն էրԳյուղատնտեսությունը զարգացել էրքանի որավելի հեշտ էր դարձել աշխատելԲազմաթիվ աշխատատեղեր էինբացվելորտեղ մարդիկ կարող էին աշխատելԱյդպես զարգացավ ևաճեց քաղաքը և բնակչությունը:

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Մարդկանց կենսակերպում փոփոխվել էր գրեթե ամեն ինչՆորտեխնոլոգիաների շնորհիվ կային շատ աշխատատեղեր և արդեն դժվարէր աշխատանքի գնալգալըԱյդ պատճառով ստեղծվեցինփոխադրամիջոցներՄեծ հետաքրքրություն առաջացրեցլուսանկարչության գյուտըՄեծ պահանջարկ ուներ գրամեքենանՍտեղծվեցին օրաթերթերհանրային գրադարաններ և արդեն քիչ քիչամեն ինչ զարագնում և փոխվում էր:

Տանը

  • Համեմատել միջնադարյան և նոր  ժամանակի քաղաքները:

Միջնադարյան և նոր ժամանակի քաղաքների միակ և զգալիտարբերությունն այն էոր ավելացել են շատ տեխոնոլգիաներՀիմամարդիկ իրնց գրեթե ամբողջ օրը անցկացնում են տեխնոլոգիաների հետԱռաջ չկային այսպիսի սարքերհեռախոսներհամակարգիչներՀիմաամեն բան կապ ունի տեխնոլոգիաի հետ և այն կարևոր դեր ունի մերկյանքում:

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլումմտավորականության դերը բարձրացավքանի որ մարդիկ սկսեցինմտածելհնարել նոր գյուտերՄտածեցինոր կարելի է ստեղծել նորտխնոլոգիաներմեքենաներորպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

  • Ստորև նշված թեմաներից մեկը ընտրել, կատարել ուսումնասիրություն, մեկ էջի սահմանում, աղբյուրները նշել։

“Մորզեի հեռագրական ապարատը”

“Լուսանկարչության գյուտը”

“Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում”

                    Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում

1906 թվականին Պոլ Պուարեն կատարեց իսկական հեղաշրջում՝ չեղարկելով կորսետը։Նա առաջինն էր, ով առաջարկեց հասարակ զգեստ, առանց կորսետի։ Շուտով այդպիսի զգեստները մտան նորաձևության մեջ և կոչվեցին  ինչպես կանանց «ազատագրման» տարիներ։ Կանացի հագուստը թեթևացավ մոտ երեք կիլոգրամով։
 1920-ական թվականներին զինվորները, վերադառնալով Առաջին համաշխարհային պատերազմից, չճանաչեցին իրենց ընկերուհիներին։ Նրանք կրում էի «Գարսոն» կտրվածք և կարճ զգեստ։ Ամենուրեք պարում էին չառլստոն և տանգո։ Տղամարդկանց մոտ երեկոյան պիդջակին, որը Ֆրանսիայում կոչվում էր սմոքինգ,  փոխարինեց ժակետը և գծավոր տաբատը։
1926 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ ցուցադրեց իր փոքր սև զգեստը։ Վառ հագուստների կողքին այն մեծ ազդեցություն չգործեց և սպասելի ճանաչում ստացավ միայն 30-ական թվականներին։

1930-ական թվականներին նորաձևություն եկավ թեթև, կանացի և «խելամիտ» երկարությամբ զգեստը։ Մարդկանց մեծամասնությունը, չնայաց ճգնաժամային վիճակին, ուզում էր արժանավայել տեսք ունենալ։Նրանք, ովքեր ի վիճակի չէի նոր զգեստ գնելու, երկարացնում էին հինը, չէ որ այևս ոչ ոք կարճ զգեստ չէր կրում՝ անգամ երեկոյան։ Զգեստի երկարությունը հասնում էր ծնկից ներքև,  իսկ արհեստական երկարացումը արվում էր ժապավենի  և այլ կտորի միջոցով։ Ինչ վերաբերում է երկոյան զգեստին այն շատ երկար էր և ուներ մեջքի լայն բացվածք։ Նորից ի հայց եկան դասական, կանացի ատրիբուտները։ Տարածված էին փոքր, նեղ, առանց բռնիչի պայուսակ-դրամապանակները։ Թանկարժեք զարդեր փոխարեն, մեծ տեղ էին զբաղեցնում բնական և արհեստական քարերից զարդերը։
Ի տարբերություն 20-ական թվականների վարսերն այժմ ավելի երկար էին և մանրակրկիտ հավաքված։ Նախընտրությունը տրվում էր շիկահերներին։
 Ժամանակի կատարելությանը համապատասխանելը, կարծես թե պարզ էր. կինը պետք է լիներ նիհար, բայց ոչ «տղայական», այլ կանացի և դրա հետ մեկտեղ սպորտային, արևայրուքով և խնամված։
Ժամանակի կինը գիտեր, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից, դրա համար էլ վարում էր առողջ ապրելակերպ։

1940-ական թվականներ, պատերազմ, ծանր տարիներ։ Կոշիկները կարվում են փայտյա տակացուով։ Սովորական աղջիկներից մեծ ջանքեր էին պահանջվում նորաձև լինելու համար, իսկ հարուստների համար ամեն ինչ պարզ էր. մեծ գլխարկ, լայն պիդժակ և նեղ տաբատ։
1947 թվականին դեռ անհայտ կուտյուրիե Քրիստիան Դիորը հեղաշրջում կատարեց։Նորաձևության մեջ էին նեղ իրանը և ընդգծված կոնքերը։ Անհավանական հաջողություն։ Բոլոր կանայք պետք է երկարացնեին իրենց զգեստը և վերարկուն, քանզի այդպես էր պահանջում «բարձր նորաձևությունը»։

1950-ական թվակկաների կանանց ամենամեծ նվաճումը, դա տաբատ կրելու իրավունքն էր, բոլոր դեպերում և ամեն տեղ, առանց ծաղրանքի առարկա դառնալու։
Նորաձևության մեջ եկավ ընտրության հնարավորությունը. կարճ կամ երկար սանրվածք, փարթամ և բազմաշերտ «ֆրու-ֆրու» կիսաշրջազգեստ կամ արծաթագույն «տիեզերական համազգեստ»։
Նորաձև դարձան նաև տափակ «բալետկա» կոշիկները։
1960-ական թվականները երիտասարդական նորաձևության հանդիսավոր երթի ժամանակաշրջանն էր։ Հարկավոր էին նոր մտքեր նորաձևության աշխարհում և այս անգամ Լոնդոնը առաջ անցավ Փարիզից։
1959 թվականին էկրան բարձրացավ ֆրանսիական «Բաբետտան պատերազմ է գնում» ֆիլմը, Բրիդժիտ Բարդոյի մասնակցությամբ։ Անփութորեն հավաքված սանրվածքը, ինչը բավականին երկար ժամանակ էր պահանջում, միանգամից դարձավ գերտարածված։
Լոնդոնում ի հայտ եկավ  60-ականների ամենասկանդալային հագուստը՝մինի-շրջազգեստը։
1962 թվականին լեգենդար Մերի Քվանտը ներկայացրեց իր առաջին «մինի» երկարությամբ հագուստի հավաքածուն։ Եվ այսպես կոչված         «Լոնդոնի ոճը», շատ արագ գերեց աշխարհի երիտասարդությանը։

1970-ականների կարգախոսն էր. «Ամեն ինչ կարելի է»։
Նորաձև երիտասարդության ընտրության ներքո կուտյուրիեն դրել էր բազմաթիվ ոճեր, սակայն դրանցից ոչ մեկը գերիշխող համարել չենք կարող։ Ամենամոդայիկ իրը դա ջինսն էր, որը  նախկինում կրում էին միայն կովբոյները, իսկ հետո հիփփիները և ուսանողները։

1980-ական թվականներին փանկ ոճը շարունակում էր պահպանել իր ազդեցությունը արևմուտքում, սակայն միաժամանակ հայտնվում է պրագմատիկ յափփի ոճը։ Նորաձևություն են մտնում լեգգինսները, շեկ խոպոպները, «ոզնի» սանրվածքը, բաճկոնները և մեծ վերարկուները, մինի-կիսաշրջազգեստները, տափակ և բարձրակրունկ կոշիկները  բոլոր գույներով և այլն։ Կարելի էր հագնել ամեն ինչ, բացառությամբ նախորդ տարվա հագածից։
1984 թվականին Փարիզից Լոնդոն թռչող ինքնաթիռում, կողք կողքի են հայտնվում դերասանուհի Ջեյն Բիրկինը և «Հերմես»-ի խորհրդի նախագահ Ժան-Լյուի Դյուման։ Զրույցի ժամանակ Բիրկինը բողոքում էր զբոսանքի համար մեծ, կաշվե պայուսակի ընտրության իր դժվարությունների մասին և նկարագրում է իր երազած պայուսակը։ Շուտով, «երազանքի» պայուսակը ուղարկվում է  Բիրկինի տուն։ Ահա այսպես է ստեղծվել հանրահայտ «Բիրկին պայուսակը»։


1990-ական թվականներին հագուստի ոճը դարձավ համընդհանուր, ավելի լավ է այն ոչ թե ոճ անվանել, այլ հագուստի ընտրման նոր մոտեցում։ 90-ականների գլխավոր կոչն էր. «Եղիր այնպիսի, ինչպիսի կաս»։
Այս ժամանակ հատուկ նշանակություն ուներ ջինսային հագուստը։Նորաձև երիտասարդները համարձակվում էին հագնել ջինս, ջինսային վերնաշապիկ, պայուսակ և եկարաճիտ կոշիկներ։ Այնպես որ 90-ականները համարձակ կարելի է համարել «ջինսային», քանզի տվյալ իրից ուներ ժամանակաշրջանի ցանկացած մարդ, այն էլ ոչ մեկ օրինակից։

Օգտագործված աղբյուրներ՝http://anoushmskh.blogspot.com/2018/12/20.htmlAdvertisementsREPORT

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s