Posted in Համաշխարհային պատ.

Սեպտեմբերի 23-29

Առաջադրանք 2.

Դասարանական

«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերի/

Տանը

Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/

                               Պայքարն Արցախում

XVIII դարի սկզբին Իրանը հայտնվում է չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I–ը 1722 թ. արշավանք կազմա­կերպեց մերձկասպյան տարածքներ: Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը` Օսմանյան կայսրությունը, որը
ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգ­ների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղա­ցումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ.հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ինԿոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: 1724թ․ Թուրքերը հարձակվում են հայկական բնակավայրերի վրա։ Հունիսի 7–ինթուրքական զորքը պաշարում է Երևանը: 1724 թսեպտեմբերի 26–ինԵրևանն անձնա­տուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազա­տագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցե­լու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխա­նություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագ­րական պայքարին օժանդակելու խոստումներով: 1725 թմարտին թուրքական երեք զորամասեր ներ­խուժեցին Վարանդա գավառ: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուր­քական հաջորդ հարձակումը: 1726 թ. օսմանյան զինու­ժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Հայերը ճիշտ է պարտություն կրեցին, բայց այդ պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար։

                               Պայքարը Սյունիքում

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբ­ված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այն­տեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախ­թանգ VI–ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բե­կին: Տաթևը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասնազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը կոչ արեց շրջա­կա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատր­պատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձո­րի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակա­հարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածե­ցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հետո հայերը ազատեցին նաև մեղրին։ Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատա­րությունը ստանձնեց Մխիթար սպարապետը: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպա­րապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինու­ժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Հայերը ոչ սյունիքում, ոչ արցախում հաղթանակ չկրեցին, սակայն նրանք ամբողջ ընդացքում միշտ պայքարեցին, ունեցան խոշոր հաղթանակներ։

Օգտագործված աղբյուրները / Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s