Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
- Մոր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
- Միշտ հիշում է ծնողների խոսքը:
- Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
- Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
- Գյուղի փողոցները լայն էին և ուղիղ:
Հատկացուցիչը պատասխանում է ո՞ւմ և ինչի՞ հարցերին:
Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:
Գտնել հատկացուցիչները:
- Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
- Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
- Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
- Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
- Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
- Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
- Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
- Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
- Նրա ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
- Իմ պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
- Քաղաքի երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
- Երևանի պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
- Զինվորները շատ արագ էին կատարում գնդապետի հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
- Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
- Որսնս իր ոտքով եկավ:
- Սիրտդ քա՛ր է, քա՛ր:
- Շուրջս ոչինչ չեմ նկատում:
- Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:
Հատկացուցիչի կետադրությունը:
Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
Կետադրիր.
1.Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի՝որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի ՝ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
- Կերպարանքը փաթաթված՝ սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
- Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը՝ ընկած է փոքրիկ քաղաքը:
- Ապարանքի շուրջբոլորը՝ քարե, հաստաբեստ պարիսպ էր աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով: