Բոլոր գոյականները լրացնել բառ-որոշիչներով:
- Երիտասարդ տղայի անշնորք պահվածքը կարգապահ ուսուցիչներին դուր չէր գալիս:
- Գրքասեր Արմենի սիրելի գիրքը կորավ:
- Մաքուր խոհանոցում երիտասարդ մայրը համեղ ճաշ էր եփում:
- Մտերիմ ընկերուհին հայտնեց լավ լուրը:
- Մեծ սենյակի գունավոր պատից կախված էր գեղեցիկ նկար:
Բոլոր գոյականները լրացնել բառակապակցություն-որոշիչներով:
- Երկրաշարժից փլուզվող աշխարհը մահից վախեցած մարդուն սպառնում է բնությունը ոչնչացնող աղետներով:
- Քաղաքով հիացած այցելուն կարծես թե ընտելացել էր նոր գնած տանը:
- Նա պարզ լսում էր ծնողներին կարոտած երեխաների աղմուկը:
- Անդորրը տարածվել էր գեղեցիկ ծաղկած այգիների վրա:
- Աղբյուրի մաքուր ջրի մի կոհակ բարձրացավ սև բարձր քարի վրա:
Յուրաքանչյուր նախադասության մեջ որոշիչներից մեկը դարձրու ետադաս՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
Բոլոր գոյականները լրացնել նախադասություն-որոշիչներով:
- Քամին, որը ուժեղ փչում էր հանդիսավոր խշխշացնում էր սաղարթները, որոնք կախված եին ճյուղերից:
- Երկիրը , որը պտտվում է իր առանցքի շուրջ ,հենվում է ոսկե գորտի վրա, որը շատ փոքր է։
- Ծուխը, որը պխտորում էր օդը, խառնվել էր մշուշին,որի արդյունքում ես ոչինչ չեի տեսնում :
- Գագաթը, որը ամառ, ձմեռ պատված էր ձյունով փայլում էր շողքերով, որը ընկնում էր նրա վրա լուսնից:
- Դաշտի մեջ, որտեղ կայն վարդերի փունջեր , քարե երկու սյուն էր կանգնեցված:
Տրված որոշիչները գրիր որոշյալից (բառը, որին լրացնում է որոշիչը) առաջ և հետո. ուշադիր եղիր կետադրությանը:
- մի կին քաշում էր գանգակի պարանը: – անտառաբնակ բուի նման
- այդ ձայնը ուշքի բերեց նրան: – սրտաբուխ ու մտերիմ
- գազանիկը թաթեր ուներ: – երկար, բարակ ու ոսկրոտ մատներով
- աշունը շուկան լցրել է մրգերով: – ախորժելի, քաղցրահամ
- ես տեսնում եմ ծառը և թիրախը: – նրանից կախված
Կետադրել:
- Քայլում էր մի գեղեցիկ տիկին՝ տակավին դեռատի, քնքուշ, նրբիրան:
- Սիրում եմ մեր երկինքը մուգ:
- Լեռան փեշին ապարանքն էր` դարերի փոշին կամարներին դրած:
- Հացերի կողքին քնած էր հացթուխը` ալյուրոտված, ձեռքերը խմորոտ:
- Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր` ծաղկազգեստ ու բուրող:
- Մայրամուտին` ծովը շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:
- Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
- Հավաքվածներին մոտեցավ մի աղջիկ` խուճապահար թռչունի նման:
- Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
- Շրջակա դաշտը` երփներանգ ծաղիկներով զարդարված, քչքչան աղբյուրները` պաղպաջուն ու զուլալ, ստեղծել էին եդեմական տեսարան: