Posted in Հայոց լեզու 8

ՈՐՈՇԻՉ

Գտիր ընդգծված բառի լրացումները (որոշիչ) և դիտարկիր:

Ջրով լվացվեց: – Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց: Լվացվեց ջրով, որ ձնհալից էր առաջացել:

Նախադասության մեջ գոյականական անդամի լրացումը (որոշիչը) արտահայտվում է.

  1.  Բառ
  2.  Բառակապակցություն
  3.  Նախադասություն

Նախադասության գոյականական անդամին ավելացրու երեք տեսակի որոշիչ:

  • Սարից բերված հոտավետ ծաղիկները դաշտում օրորվում էին:
  • Բարձր ժայռին կառուցված դամբարանից զարմացած դուրս եկան:
  • Ուշադիր հետևում էինք զարմացած, յուրօրինակ, փողոցի անցորդին:
  • Անիի ալևոր պապիկը աշխատում էր կավով:
  • Անահիտը ընկերոջից նեղացել է իր պահվածքի համար:

Որոշիչի կետադրությունը:

Սրտաբուխ ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը սրտաբուխ ուշքի բերեց նրան:

Սրտաբուխ, մտերիմ  ձայնը ուշքի բերեց նրան: – Ձայնը՝ սրտաբուխ, մտերիմ,  ուշքի բերեց նրան:

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: – Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էր դեմքին:

Հեռագիրը, որ բերել էին գիշերը, բոլորին զայրացրեց:

Կետադրիր:

  • Զվարթ, կատակաբան ընկերս շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
  • Կանաչազարդ դաշտավայրը՝ ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
  • Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ հանկարծ, ալեկոծվեց:
  • Ուսից կախված էր լեփ-լեցուն զինվորական մի պայուսակ՝ բոլորովին նոր, չօգտագործված:
  • Զանգը, որ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխն էր գցել, բոլորին հավաքում էր եկեղեցում:
  • Ծաղիկը, որ արևի հետ բարձրացնում էր գլուխը դաշտում, կարծես միակն էր:
  • Անտառային հավերժահարսի նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:
  • Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, դուրս թռավ անտառից:
  • Մի օր սուրճի արևելյան յուրօրինակ սպասք էր գնել՝ փոքրիկ բաժակներով, ոսկեօծ սրճամանով:
  • Նրա՝ հիասթափությունը մատնում էին աչքերը, որոնք զրկվել էին կենսական փայլից:

Ավելացրու որոշիչներ՝ ուղղորդվելով կետադրությամբ: 

Բարձր, հեռավոր լեռների ստվերները, մռայլ, ծածկել էին դաշտերը՝ կանաչ: Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s