Նախադասություններում ընդգծիր ենթակաները, դրանց վերագրված հատկանիշները (ստորոգյալները):
- Երկնքում կուտակված թուխպերը ցրվեցին:
- Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր:
- Ես ձեզանից չեմ պահանջում ոչ զորք, ոչ զենք:
- Երիտասարդի նյարդերն անասելի լարվում էին:
- Քարափների գլխին աճել էր մի մենավոր ընկուզենի:
- Նրա տեսածը անապատային խաբկանք էր:
- Նրա հայրը դու ես:
- Հարևան սենյակում հավաքվեք:
- Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են:
- Աղջա հետ զրուցելու ամենահարմար պահը հիմա էր:
Ըստ այդ հատկանիշների բովանդակության՝ բաժանիր երկու խմբի:
Նշիր դրանց տարբերությունը:
Առաջին խմբում որոշիր ստորոգյալի եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը: Երկրորդ խմբում որոշիր, թե ստորոգյալի մաս կազմող բառը ինչ խոսքի մաս է:
Ընտրիր ճիշտ տարբերակը:
- Այն ստորոգյալը, որը կազմված է բայով, կոչվում է պարզ ստորոգյալ:
- Այն ստորոգյալը, որը կազմված է այլ խոսքի մասով, կոչվում է բաղադրյալ ստորոգյալ:
Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:
Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:
- Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ: բարդ
- Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում: պարզ
- Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել: պարզ
- Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք: պարզ
- Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք: բարդ
- Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից: բարդ
- Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: պարզ
Ստորոգյալի կետադրությունը:
- Սուրենը վազում է, թռչկոտում է: – Սուրենը վազում է, թռչկոտում:
- Սուրենը վազում է, Արեգը թռչկոտում է: – Սուրենը վազում է, Արեգը՝ թռչկոտում:
- Արևը շողում է, ծաղիկները բուրում են, առվակը քչքչում է, ծառերը բողբոջում են: – Արևը շողում է,ծաղիկները՝ բուրում, առվակը՝ քչքչում, ծառերը՝ բողբոջում:
- Անտառը դատարկվում է ու չորանում: – Անտառը դատարկվում է, ու ծառերը չորանում են:
Կետադրիր, եթե անհրաժեշտ է:
- Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
- Շուտով բոլորը հիասթափվեցին, մի խումբ ծաղիկներ նրա դեմ ընբոստացան:
- Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
- Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
- Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, և ձիս կանգնեց ծառի տակ:
- Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
- Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին, ու դրանց հետ աճում էր նաև որդին:
- Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը՝ մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը դիք:
- Զօր ու գիշեր երկինքը ցողում է, և հողը խոնավ է:
- Հայացքը գցել էր մի կետի, ու սիրտը արագ բաբախում էր:
- Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ՝ աղբանոցի հոտը: