Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
- Ես նշմարեցի:
- Դեղձենիները ներկվել էին:
- Աչքը կկշտանա:
- Ես ունեմ:
- Գլուխը դողում էր:
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:
Նախնական նախադասությունը ընդարձակ էր, իսկ վերջնականը համառոտ։
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
- Սպիտակ կատուն բակում բռնում է մեծ մկանը, որպեսզի ուտի:
- Երեկոյան բակում մեղմ քամին փչեց գեղեցիկ ծաղիկների վրա:
- Գեղեցիկ դելֆինները լողում էին մաքուր ծովում:
- Երկար և լայն արահետը ձգվել էր դեպի ցորենի դաշտերը:
- Գարնան վարարած Գետերը քանդում են այն ամենը ինչ հանդիպում է իրենց ճանափարհին:
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:
Նախնական նախադասությունը համառոտ էր, իսկ վերջնականը ընդարձակ։
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
- Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
- Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
- Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
- Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
- Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող (երևալ) երևաց:
- Գարնան արևոտ օրերը ինձ (հիշեցնել) հիշեցրեցին, որ մայիսն է:
- Քամին (հալածել) հալածեց մառախուղի թանձր քուլաները:
- Ճապոնիայում (թողարկվել) թողարկվեցին ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:
- Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ (լողալ) լողացին դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Գտիր համաձայնության սխալները:
- Մի մասը լռում (են) է:
- Երեմն ընկերոջ հետ (գնացին) գնաց:
- Ընդունվում (է) են պատվերներ:
- Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի (կատարեն) կատարի:
- Պահանջվում (է) են վարորդներ:
Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
- Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
- Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
- Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
- Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
- Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
- Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
- Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
- Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
- Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
- Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
- Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց: