Թեման.Ներածություն:Անհավասարաչափ շարժում:Միջին արագություն
Լաբորատորիայում
Հաշվարկման մարմին:Շարժման և դադարի հարաբերականությունը
Առաջադրված են մի քանի փորձեր,որոնց կատարման ընթացքում պարզաբանվում և քննարկվում են՝
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում։
- Մեխանիկայի ո՞ր բաժինն են անվանում կինեմատիկա։
Մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվացներն ու դրանց վրա ազդող ուժը հաշվի առնելու։
- Ի՞նչն են անվանում նյութական կետ։
Եթե մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից, ապա մարմնի չափերը հաշվի չեն առնվում, և մարմինը դիտարկում են որպես նյութական կետ։
- Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները)։
Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ մասնիկը(կամ նյութական կետը) շարժվում է մի որոշ գծով, որն անվանում են մասնիկի հետագիծ։ Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։
- Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ։
- Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից։
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է։
- Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ։
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ։
- Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։
- Ո՞ր շաժումն է կոչվում անհավասարաչափ։ Բերե՛լ օրինակներ։
Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ։ Օրինակ՝ կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն։
- Սահմանե՛լ անհավասարաչափ շարժման միջին արագությունը։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն։
- Գրե՛լ միջին արագության բանաձևը։
Vմիջ=St(1)
- Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միյին արագությունը։
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն։
- Ի՞նչ է ակնթարթային արագությունը։
Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոջվում է ակնթարթային արագություն։
Լրացուցիչ առաջադրանք
Չափեք ձեր քայլի միջին երկարությունը և որոշեք տնից մինչև մոտակա կանգառը ձեր անցած ճանապարհը:
1.Որքան ժամանակում սահնակը,շարժումն սկսելով դադարի վիճակից ,կանցնի 72մ ճանապարհ,եթե շարժվումէհաստատուն`4մ/վ:
a = V / t
72 մ / 4 մ / վ = 18 վ
Պատ․՝ 18 վ
2.Ավտոնեքենան դուրս գալով կանգառից,10վ-ում անցնւմ է 400մ ճանապարհ:Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը և մեքենայի վերջնական արագությունը:
a = V / t
400 մ / 10 վ = 40 մ / վ
Պատ․՝ 40մ/վ
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ3-ից մինչև էջ6
Վ.Ի Լուկաշիկի խնդրագրքից կատարել խնդիրներ 113-ից մինչև 125-ը
113. Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ։ Այդ արագությունն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ):
1կմ = 1000մ
1ժ = 3600վ
36 x 1000 : 3600 = 10 մ/վ
114. Առաջին, երկրորդ և երրորդ տիեզերական արագությունները համապատասխանաբար հավասար են 7,9 կմ/վ, 11,2 կմ/վ և 16,7 կմ/վ։ Այդ արագություններն արտահայտեցե՛ք մետր-վայրկյաններով (մ/վ) և կիլոմետր ժամերով (կ/ժ):
7,9 կմ/վ = 7900 մ/վ
11,2 կմ/վ = 11200 մ/վ
16,7 կմ/վ = 16700 մ/վ
7,9 կմ/վ = 79/36000 կ/ժ
11,2 կմ/վ = 7/2250 կ/ժ
16,7 կմ/վ = 167/3600 կ/ժ
115. A կետից մինչև B կետից եղած ճանապարհը, որը հավասար է 2700 կմ-ի, ռեակտիվ ինքնաթիռն անցավ 1 ժ-ում։ Ետդարձի ճանապարհին ինքնաթիռը թռչում էր 715 մ/վ արագությամբ։ Ինքնաթիռի արագությունը ո՞ր ուղղությամբ էր ավելի մեծ։
1 կմ = 1000 մ
1 ժ = 3600 վ
2700 x 100 : 3600 = 75 մ/վ
715 մ/վ > 75 մ/վ
116. Նապաստակի արագությունը 15 մ/վ է, իսկ դելֆինինը՝ 72 կմ/ժ: Նրանցից ո՞րի արագությունն է ավելի մեծ:
1 կմ = 1000 մ
1 ժ = 3600 վ
72 x 100 : 3600 = 20 մ/վ
20 մ/վ > 15 մ/վ
117. 5 ժ 30 ր-ում հեծանվորդն անցավ 99 կմ: Ի՞նչ միջին արագությամբ էր շարժվում հեծանվորդը:
1 կ/մ = 1000 մ
5 ժ 30 ր = 330 ր
99 x 1000 : 330 = 300 մ/ր
119. Հաշվեցե՛ք հետիոտնի, ձիավորի, տանկի (S-34) և մարդատար ինքնաթիռի (Իլ-62) շարժման արագությունները, եթե նրանք 20 կմ ճանապարհն անցնում են համապատասխանաբար 5 ժ-ում, 2 ժ-ում, 22 ր-ում և 1,4 ր-ում:
20 կմ : 5 ժ = 4 կմ/ժ (հետիոտն)
20 կմ : 2 ժ = 10 կմ/ժ (ձիավոր)
20 կմ : 22 ր = 10/11 կմ/ր (տանկ)
20 կմ : 1,4 ր = 100/7 կմ/ր (մարդատար ինքնաթիռ)
120. 1959 թ. սեպտեմբերի 12-ին ժամը 17-ին Լուսին թռչող խորհրդային երկրորդ տիեզերահրթիռը 101 000 կմ-ով հեռացել էր Երկրից: Նույն օրվա ժամը 22-ին այն արդեն գտնվում էր Երկրից 152 000 կմ հեռավորություն վրա: Որոշեցե՛ք հրթիռի շարժման միջին արագությունը:
22 – 17 = 5 ժ
152 000 – 101 000 = 51 կմ
51 կմ : 5 ժ = 10, 2 կմ/ժ
121. 30 վ-ի ընթացքում գնացքը շարժվել է հավասարաչափ 72 կմ/ժ արագությամբ: Ինչքա՞ն ճանապարհ անցավ գնացքն այդ ժամանակամիջոցում:
72 x 30 = 2160
2160 : 3600 = 600 մ/վ
122. Հեռընթաց ինքնաթիռում գտնվող պատանի ուղևորը նշեց, որ թռիչքն անտառի վրայով տևոց ճիշտ 1 ր: Իմանալով ինքնաթիռի թռիչքի արագությունը (850 կմ/ժ) նա անմիջապես որոշեց այն ճանապարհի երկարությունը, որն ինքնաթիռն անցավ անտառի վրայով թռչելիս: Ի՞նչ արդյունք ստացավ պատանի ուղևորը:
850 x 1 = 850
850 : 60 = 14 1/6 կմ/ր
123. Գետի հոսանքով շարժվող լաստն ինչքա՞ն ժամանակում կանցնի 15 կմ, եթե հոսանքի արագությունը 0,5 մ/վ է:
15 : 0,5 = 30000վ
124. Պայթեցման տեխնիկայում օգտագործում են ոչ մեծ արագությամբ այրվող բիկֆորդյան քուղը: Ի՞նչ երկարությամբ քւոզ պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի մինչև դրա լրիվ այրվելը 300 մ վազելով հեռանալ: Վազքի արագությունն է 5 մ/վ, իսկ բոցը բիկֆորդյան քուղով տարածվում է 0,8 սմ/վ արագությամբ:
300 : 5 = 60 վ
60 x 0,8 = 48 սմ
125. Տրակտորն առաջին 5 ր-ում անցավ 600 մ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի տրակտորը 0,5 ժ-ում՝ շարժվելով նույն արագությամբ:
30 : 5 = 6
600 x 6 = 3600 մ
Պատրաստեք տեսանյութ ձեր շրջապատում,առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ:Նկարագրեք,մեկնաբանեք,եզրակացրեք,