Posted in Գրականություն

Ծերունին ու ծովը (Գլուխ Բ)

Բառային բացատրական աշխատանք

Ծանծաղուտ-նոսր ջուր

Ճողփյուն-ճղպալ

Կարծր-պինդ

Ախոյան-թշնամի

Խայծ- կարթի ծայրին անցկացվող որդը

Դրասանգ-ծաղկաշղթա

Ընդհուպ-կիպ

Անճարակություն-խեղճություն

Ճգնել-ջանալ

Վետվետում-ալիքանման փռչկոտել

Բաղեղ-մամրիչ

Խարազան-մտրակ

Ներբան-ոտնատակ

Ոստնել-ցատկել

Ոստոստել-ցատկոտել

Խոյանալ-արշավել

Պիրկ- ճիգ

Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):

Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։  Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,— ծովն անվանում են, el mar այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ «Լուսինը հուզում է ծովին ինչպես կնոջ»,— մտածում էր ծերունին։

Այս հատվածից երևում էր, որ ծերունին տարբերվում  է հասարակությունից: Հասարակության համար ծովը ուղղակի ծով էր, իսկ ծերունին յուրահատուկ վերաբերմունք ուներ ծովի նկատմամբ: Նա ծովին վերաբերվում էր՝ ինչպես կնոջը, սիրալիր և քնքուշ: Նա ծովի հետ արդեն կապվել էր և կարող էր նույնիսկ զրուցել ծովի հետ: Նա մենակ էր ապրում և նրա ընկերը ծովն էր:

Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։

Այս մտքի հետ ես համաձայն եմ: Միտքը ուզում է ասել, որ լավ է, երբ մարդու բախտ բերում է, որ նրա աշխատանքը հաջողվում է, բայց ավելի լավ է սեփական ուժերով այնպես աշխատել, որ ամեն ինչ հաջողվի, այլ ոչ թե բախտը բերի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s