Լուսավորականության դարաշրջանը/Համաշխարհային պատմություն ,էջ 18-23 , պատասխանել հարցերին/
Տանը
1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728
1. Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է: Մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են գաղափարներն՝ ըստ յուրաքանչյուրի փորձի:
Ես այս դրույթից կարդալով, հասկանում եմ, որ սեփական փորձից ելնելով, քեզ մոտ կարող ենառաջանալ նոր գաղափարներ:
2. Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մենք մեր նույն, հիմնական գործողությունների, ռեֆլեքսների շնորհիվ, ամեն անգամ կրկնելով նույնը, բացահայտում, ընկալում ենք նորգաղափարներ:
3. Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
Ես այս դրույթը կարդալով, հասկանում եմ, որ մարդն ինչ տեսնում է, ինչ հասկանում է, դագաղափար է կամ ինչ–որ մեկի գաղափարի արդյունքը:
2.Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։
Ըստ Լոկի ՝ գիտելիքները մարդկության զարգացման նախապայմանն են: Նա կարծում էր, որ բոլորմարդիկ էլ ազատ են, հավասար, անկախ: Ես համաձայն եմ այս մտքի հետ, բայց կարծում եմ, որայժմ այս ամենի հակապատկերն է, մարդիկ հավասար չեն, որովհետև հասարակությունը ունիերկու հիմնական խումբ ՝ հարուստներ և աղքատներ: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ըստԼոկի, մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի ևունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։Մարդիկ միայն իրենց լիակատար զգալու դեպքում դրսևորում են խաղաղություն ևբարյացակամություն…
3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր
ա.Գրիր տաս կետից բաղկացած քո տեսակետը դաստիարակության մասին։
- Մարդը պետք է լինի կրթված, գրագետ և քաղաքակիրթ…
- Պետք է լիենել սիրալիր, սիրող, հարգող…
- Պետք է հաճախ ժպտալ…
- Պետք է լինել միաժամանակ և՛ համեստ, և՛շփվող…
- Պետք է օգնել նրանց, ովքեր ունեն օգնության կարիք…
- Պետք է բարություն անել, լինել բարի…
բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/
ՈՎ ԱՆՈՒՄ Է ԱՅՆ, ԻՆՉ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, ԵՐՋԱՆԻԿ Է
Ես համաձայն եմ այս մտքի հետ: Յուրաքանչյուր ոք ունի երջանկության իր բանաձևը, և ամեն մարդ ապրելով իր կյանքն այնպես, ինչպես ուզում է, ինչպես պատկերացնում է, երջանկանում է:
Այստեղ հիմնականում ասվում է, որ պետք չէ երեխային ստիպել ինչ–որ բան անել։ Ամեն մարդպետք է անի և զբաղվի նրանով, ինչը նրան հետաքրքիր է:
4.Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։
Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պատահականությունը չի ղեկավարում աշխարհը: Պատահական ոչինչ չի լինում: Մարդիկ ձգտում են ինչ–որ բանի, և եթե դա լինում է ավելի շուտ, քան դու սպասում էիր, ապա, դա լինում է միայն նրա համար, որովհետև դու պայքարել, աշխատելես դրան հասնելու համար: Եվ դա լինում է նրա համար, որ հաջորդ ձգտումիդ հասնելու համար, ավելի շատ պայքարես ու աշխատես:
5․ Հյուսիսային Ամերիկա-Բենջամին Ֆրանկլին, Թոմաս Ջեֆերսոն:Ներկայացրու առանձին -առանձին , համեմատիր իրենց հայացքները:
Թոմաս Ջեֆերսոննստացել է բազմակողմանի կրթություն, խորապես ուսումնասիրել է Ջոն Լոկի,Շառլ Մոնտեսքյուի, Ժան–Ժակ Ռուսսոյի և ուրիշների աշխատությունները: 1769–74 թթ–ին եղել էՎիրջինիայի նահանգի Օրենսդրական ժողովի պատգամավոր: 1775 թ–ին ընտրվել է Անգլիայիցհյուսիսամերիկյան գաղութների անկախացման որոշում ընդունած Մայրցամաքային կոնգրեսիպատգամավոր: 1776 թ–ին պատրաստել է Անկախության հռչակագիրը, որը Կոնգրեսն ընդունել էնույն տարվա հուլիսի 4-ին (այդ օրն ԱՄՆ–ում նշվում է որպես երկրի անկախության օր), և ԱՄՆ–նանկախացել է Անգլիայից: Կարլ Մարքսն այն անվանել է «մարդու իրավունքների առաջինհռչակագիր»: Ջեֆերսոնը մասնակցել է Վիրջինիայի հասարակական կարգի ժողովրդավարացմանգործընթացին: 1786 թ–ին նա առաջարկել է օրենքի նախագիծ՝ կրոնական ազատության մասին,համաձայն որի՝ անգլիկան եկեղեցին զրկվել է պետական կրոնի արտոնություններից, իսկ ԱՄՆ–ի1787 թ–ի 2-րդ սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատվել է պետությունից: 1779–81 թթ–ինՋեֆերսոնն ընտրվել է Վիրջինիայի նահանգապետ: 1785–89 թթ–ին դեսպանորդ էր Փարիզում, եղելէ Ֆրանսիական մեծ հեղափոխության ականատեսն ու համակիրը: 1790–93 թթ–ին ՋորջՎաշինգտոնի առաջին կառավարության պետական քարտուղարն էր. վարել է հեղափոխականՖրանսիային քաղաքական, դիվանագիտական և նյութական օգնություն ցուցաբերելուքաղաքականություն: 1796 թ–ին Ջոն Ադամսի կառավարության փոխնախագահն էր, 1801–09 թթ–ին՝ ԱՄՆ–ի նախագահը: Վարել է չափավոր քաղաքականություն, վերացրել է իր նախորդիհետադիմական օրենքները, կրճատել բանակն ու նավատորմը, պետական ապարատը: 1803 թ–ինՖրանսիայից գնել է Լուիզիանայի նահանգը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններհաստատել Ռուսաստանի հետ (1808–09 թթ.): 1809 թ–ին Ջեֆերսոնը հեռացել է քաղաքականկյանքից ու զբաղվել գիտական աշխատանքով: 1819 թ–ին հիմնադրել է Վիրջինիայիհամալսարանը, որը գլխավորել է մինչև կյանքի վերջը: Ջեֆերսոնը XVIII դարիԼուսավորականության ձախ հեղափոխական թևի ականավոր ներկայացուցիչներից է,հասարակական հարաբերություններում ընդունել է բնական իրավունքի տեսությունը: Կարծումէր, որ մարդիկ ծնվում են իրավահավասար, պետություններն ստեղծվում են մարդկանց «կյանքիազատության և երջանկության ձգտման» անկապտելի իրավունքն ապահովելու համար: 1796 թ–ինՋեֆերսոնն ընտրվել է Ամերիկայի փիլիսոփայական ընկերության նախագահ: Զբաղվել է նաևլեզվաբանության, բուսաբանության, աշխարհագրության, ազգագրության և այլ հարցերով,հատկապես ճարտարապետությամբ: Մասնակցել է Վաշինգտոնի հատակագծման ու ԱՄՆ–իԿապիտոլիումի նախագծման աշխատանքներին: Նախագծել է մի շարք հասարակական շենքեր ուառանձնատներ Վիրջինիայում. հայտնի են Մոնտիչելլոյի նրա առանձնատունը Շառլոտսվիլիմերձակայքում, Ռիչմոնդի Կապիտոլիումը, Վիրջինիայի համալսարանը Շառլոտսվիլում ևայլն: Ջեֆերսոնի գրքերի հավաքածուի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ–ի Կոնգրեսի գրադարանը:
Բենջամին Ֆրանկլինը, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող,հրատարակիչ ևմասոն է։ ԱՄՆ անկախության պատերազմի առաջնորդներից մեկն է։ ԱՄՆՊետական Մեծ Կնիքի դիզայնի հեղինակներից է։ Առաջին ամերիկացին է, ով դարձել էՌուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրացի անդամ։
Բենջամին Ֆրանկլինը միակն է «հիմնարար հայրերից», ով դրել է իր ստորագրությունը բոլոր երեքկարևորագույն պատմական փաստաթղթերում, որոնք ընկած են ԱՄՆ՝ որպես անկախ պետությանձևավորման հիմքում՝ ԱՄՆ անկախության հռչակագիր, ԱՄՆ Սահմանադրությունև Փարիզյաներկրորդ հաշտության պայմանագիր (1783 թ.), որով պաշտոնապես ավարտվեց ՀյուսիսայինԱմերիկայում 13 բրիտանական գաղութների՝ Մեծ Բրիտանիայից անկախության համարպատերազմը։ Բենջամին Ֆրանկլինի դիմանկարը պատկերված է ԱՄՆԴաշնային պահուստներիհամակարգի 100 դոլարանոց թղթադրամի վրա 1914 թվականից։
Ֆրանսիացի հեղափոխականՄաքսիմիլիեն ՌոբեսպիեռըՖրանկլինին հասցեագրված նամակումնրան անվանել է «աշխարհի ամենահանրահայտ գիտնականը»:
6.Լուսավորական շարժումը- ամփոփիր մեկ նախադասությամբ;Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։