Բառային աշխատանք
պրկել- Կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել
անխոնջություն- Տքնաջանություն, փութաջանուծ, հոգնաջանություն, մշտաջանություն, հարաջանություն: Տոկունություն, համառություն: Անձաձրալիություն, անձանձիրություն:
զառամած-հին, հնամենի, զառամյալ
կռթնել- Հենվել, ապավինել
աչքակապություն- Խաբեբայություն, Աճպարարություն
անողորկ- Անհարթ, անհավասար, խորդուբորդ (չողորկված):
երախ- Բերան
տնտղել- Զննել, քննել, դիտել, նայել, որոնել, փնտրել, պրպտել, հետախուզել
լերդանալ- Թանձրանալ, մակարդվել, մածվել, մածնել, մածնանալ, դոնդողել:
կզակ- Ծնոտ, դունչ:
հանդիպակաց- Դիմացի, դեմուդեմի, հանդիմանակա:
ընդարմանալ- Թմրել, անզգայանալ, փայտանալ, կարկամել, չորանալ, զմրել:
կարկամել- Կարկամեցնել, կծկել, պրկել, կորացնել, ծռել, ծռմռկել, ծռմռել, ոլորել, գալարել, կուչ ածել, ճմել:
շեղբ- Սայր, բերան, ծայր (դանակի, ածելիիյ.
անհողդողդ- ամուր, անշարժ, անխախտ, անսասան, անխախուտ; անփոփոխ, կայուն, անհեղ; վճռական:
տոկալ- Դիմանալ, տանել, կրել, համբերես ուժել:
Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:
Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:
Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը: