Արամին՝ որպես օրինապահ զինվորի, հատնեցին շնորհակալություն:
Մասնական բացահայտիչը շեշտը դնում է գոյականի մեկ հատկանիշի վրա, բացահայտում է նրա միայն մի կողմը:
- Գտիր մսնական բացահայտիչներն ու ընդգծիր:
Հայրս երեխաների համար գնում էր խաշխաշով բլիթներ՝ իբրև Զատկի տոնի լավագույն նվեր:
Որպես փորձված զինվոր՝ նա խրատում էր նորակոչիկներին ու ոգևորում:
Հինավուրց բերդի մոտ կանգնած է Առաքելոց եկեղեցին՝ իբրև մոխրագույն թռչուն:
Պարոն Սիմոնյանը կանչեց ինձ՝ որպես լավ սովորողի, և մանրամասն հարցեր տվեց:
Շարքի առջևից գնում էր նա՝ որպես հմուտ հեծանվավար:
Մասնական բացահայտիչը կազմվում է ինչպես և որպես բառերով:
- Ընդգծիր որոշիչները: Դրանք փոխարինիր մասնական բացահայտիչով՝ բացահայտյալից առաջ և բացահայտյալից հետո:
Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Տունը՝ որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա։
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Նավի սուր քթամասը՝ ինչպես հսկա թուր, ճեղքում էր ջուրը։
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Այդ տակառը՝ ինչպես ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել։
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը:
Անտառը թաքցնում էր՝ որպես մութ վարագույր, այդ հսկա կենդանիների բախումը։
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Ամպերը՝ ինչպես սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով։
- Կետերի փոխարեն ավելացրու մասնական բացահայտիչներ:
Էլիասը`ինչպես գիտ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որպես բնություն, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես առաջին խոսք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`ինչպես մարդ:
Պահակը`որպես փրկիչ, որոշեց ինձ մենակ չթողնել:
- Փորձիր ինքդ ներկայացնել մասնական բացահայտիչի կետադրության սկզբունքը:
- Կետադրիր:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում, որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը, իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ, կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից: