Թեման.Հավասարաչափ արագացող շարժում:Արագացում:
Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Որ անհավասարաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող
Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։
2.Որ ֆիզիկական մեծությունն էկոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում;
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարչման արագացում։
3.Ինչ է ցույց տալիս արագացումը:Որն է արագացման միավորը,և ինչպես է այն սահմանվում:Գրել բանաձևը:
Արագացման միավորն այնպիսի հավասարաչափ արագացող շարժման արագացումն է, երբ այդ շարժման արագությունը յուրաքանչյուր 1վ-ում փոփոխվում է 1մ/վ-ով։ Արագացումը սովորաբար նշանակում են a տառով(լատիներեն «ակսելերատիո» արագացում բառից)։ Եթե մարմնի արագությունը աճելով 0-ից, t ժամանակի ընթացքում հավասարվում է v-ի, ապա
Արագացում=արագություն/ժամանակամիջոց
a=v/t
4.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը
V=s/t
S=vt
5.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևերը
Արագություն=արագացում*ժամանակամիջոց
V=at
Ճանապարհ=1/2արագություն*ժամանակամիջոց
S=1/2vt
Լրացուցիչ առաջադրանք
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ6-ից մինչև էջ12
Անցած նյութի կրկնողություն