Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները,կետադրիր:
- Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:
- Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:
- Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:
- Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
- Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
- Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:
- Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:
- Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
- Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
- Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:
Ընգծիր որոշիչը, կետադրիր:
- 1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:
- Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):

- Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքովհառաչով ու քրտինքով:
- Արդարությունը խորունկտխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:
- Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլվածսրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:
Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր
- 1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:
- Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:
- Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:
- Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:
- Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:
Գտիր բացահայտիչները, կետադրիր:
- Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:
- Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:
- Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:
- Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:
- Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:
Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:
- Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:
- Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:
- Ես այդ թափածդ արցունքներից ծնված Բողոքն եմ:
- Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:
- Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝օվկիանոսագիտությանը նվիրված: