- աշխատանք բառարանով — անոսր, վսեմություն, քամահրել, տիղմ, ճիրան, լերկ, անվրդով, լայնատարած, հափրացնել, լեշացած։
- ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։
- երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։
- Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։
- Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):
- Անոսր-ոչ խիտ, նոսր, ցանցառ, ոչ թավ:
Վսեմություն-վեհություն, բարձրություն, բարձրագունություն, վեհւագունություն:
Քամահրել-արհամարհել, բանի տեղ չդնել:
Տիղմ-ցեխ, գայռ, մոր, մորատ, տղմուտ:
Ճիրան-մագիւ, ճանկ:
Լերկ-մերկ, տկլոր, ամայի, ապալեր:
Անվրդով-անխռով, անխռովահույզ, հանդարտ:
Լայնատարած-ընդարձակ, ընդարձակածավալ, լայնածավալ:
Հափրացնել-հագեցնելով զզվեցնել՝ զզվանք պատճառել:
- Հականիշ զույգ է մեծություն-չնչինությունը:
- Իմ կարծիքով այն նշանակում է նահանջել: Քանի որ արծիվը նահանջում էր և օր օրի սկսում էր իջնել դեպի ներքև: Այն վտանգավոր էր արծիվի համար:
- Երբ ուտելիք գտնելը արծվի համար այդքան էլ դժվար չդարձավ,նրա մոտ գնալով կորում էր բարձրերը թռչելու ցանկությունը: Եվ կարևորում կուշտ ստամքոս ունենալը:
- Ինձ համար հեշտ ու դժվար ճանապարհներ….Մենք երբեք չենք ունենում հեշտ ճանապարհներ: Մեկի համար դա կարող է լինել հեշտ, մյուսի համար դժվար: Ամեն ինչ մեզնից է կախված: Ես փորձում եմ յուրաքանչյուր հարցին կամ միջադեպին ավելի թեթև մոտենամ, որպեսզի այն ավելի հեշտ հաղթահարեմ: Սակայն բոլորս էլ ունենում ենք մի դժվար ճանապարհ, որի ընթացքում գտնում են իրական ընկերների: Եվ յուրաքանչյուր ճանապար մեզ մի նոր բան է սովորեցնում: Ես ինքս ունեմ շավ հարազատ մարդկանց, որոնց հասկացել եմ հենց այդ ճանապարհների ընթացքում: