Հետևյալ բայերը բաժանիր երկու խմբի՝ վ կրավորական մասնիկ ստացող և չստացող:
- սիրել, ատել, գրել, պատասխանել, կանչել, քայլել, գողանալ, հեռանալ, մրսել, բռնել, ծածկել, փակել, հռչակել, բացել, նստել:
Այն բայերը, որոնք ստանում են վ կրավորական մասնիկը, պահանջում են որևէ առարկա կամ անձ (ուղիղ խնդիր), որ կկրեն այդ գործողությունն իրենց վրա:
Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր:
Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր:
Հարցերի փոխարեն լրացրու ուղիղ խնդիր – բառ, նախադասություն:
- Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ) աղջկան, (ի՞նչը) գիրքը:
- Բնության ուժերը փոխում են (ո՞ւմ) մարդուն, (ի՞նչը) օրը:
- Վայրենիներն ազատ արձակեցին (ո՞ւմ) անմեղիկ, (ի՞նչը) նապաստակներին:
- Վերջապես արևը տաքացրեց (ո՞ւմ) մրսողին (ի՞նչը) ջուրը:
- Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան (ո՞ւմ) ուղեկցողին, (ի՞նչը) անտառը:
Գտիր ուղիղ խնդիրները, ընդգծիր:
- Արևը վերևից կրակ է թափում:
- Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
- Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
- Ամպերը ծածկեցին երկինքը:
- Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
- Ծերունի Մովսեսը, վերցնելով գավաթը, օրհնանքի խոսքեր ասաց, խրատներ կարդաց Նուբարին:
- Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
Նախադասությունը վերլուծել.
- Գարնան առատ անձրևները ջրեցին չորացած դաշտերն ու այգիները:
Որեշիչ- Գարնան, առատ, չորացած
Ստորոգյալ- ջրեցին
Ենթակա-անձրևներ
Ուղիղ խնդիր-դաշտերն, այգիներ
Կետադրիր:
- Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:
- Բայց նրանք մի պահ քարացան, ու հանգիստ շարունակեցին պարել:
- Այս պատմությունը ցույց է տալիս, որ հարազատ միջավայրից դուրս հայտնված մարդուն պետք է օգնել ու նեցուկ լինել:
- Փարավոնի Ռամզես Չորրորդի ժամանակների Եգիպտոսում է դա կազմվել:
- Քարտեզի վրա տարբեր գույներով` օգտակար հանածոների մետաղի քարի հանածոներն են նշված:
- Խառնարանի մյուս կողմում ուրիշ հսկայական տիեզերանավեր կան, ու այնտեղից մեզ են նայում:
- «Ապոլոն-11» տիեզերանավով ամերիկացի տիեգերագնացները Արմսթրոնգը, Օդրինը և Կոլինգը Լուսին էին թռչում:
- Հենց ջրի եզրին նարնջագույն ծանր առարկա տեսավ՝ ոեգբիի գնդակ նման:
- 1800 տարում երկրի երեսից վերացել է կաթնասուն կենդանիների 33 ձև, իսկ ընդամենը հարյուր հիսուն տարում յոթանասուներեք:
- Մարդիկ միմյանցից` հարյուրավոր քայլ հեռու կանգնած` իրար հետ շշնջոցով կարող են խոսել: