ԹԵՄԱ՝
Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը: Ռեակտիվ շարժում:
Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝
1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Մարմնի իմպուլս կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին:
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
Նշանակվում է p,փոքրատար լատինական տառով: p=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
Իմպուլսի միավորն է կգ*մ/վ:
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը համարվում է վեկտորական մեծություն:
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Համակարգի իմպուս կոչվում է համակարգի բոլոր մարմինների, իմպուլսների գումարը:
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը,եթե դրանք շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
Եթե դրանք շարժվում են մոդուլով հավասար արագություններով, և զանգվածներն էլ նույնն են, ապա համակարգի իմպուլսը հավասար է 0-ի:
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների համակարգը կովում է փակ, եթե համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ, կամ այդ փոխազդեցությունը այնքան փոքր է, որ կարելի է անտեսել:
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգի մարմինների գումարը, անկախ այդ մարմինների փոխազդեցությունից չի փոխվում: m1v1+m2v2
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:
13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:
14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:
Թեմային կցվող տեսանյութ՝
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ.-էջ31-41
§11.Մարմնի իմպուլս: §12. Իմպուլսի պահպանման օրենքը:
§13.Ռեակտիվ շարժում: Հրթիռային տեխնիկայի զարգացումը:
Լուծել հետևյալ խնդիրները՝
1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է: