Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:
Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: — Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:
Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: — Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:
Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:
1.Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):
- Հանցագործը քննադատվում էր հարևանների կողմից:
- Բնությունը փոխվում է մարդկանց կողմից:
- Վայրենիներն ազատ արձակվեցին դատարանի վճռով:
- Կեսօրին փողոցները փակվել էին նախարարության կողմից:
- Հրատապ լուրը հայտնվեց լրագրողների կողմից:
2.Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:
- Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:
Խոհանոցում համեղ ընթիք էր պատրաստվում աղջկա կողմից։
- Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:
Նրա խալխուլ կացարանը քանդվել էր երկրաշարժից։
- Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:
Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից։
- Ամպերը ծածկեցին երկինքը:
Երկինքը ծածկվեց ամպերից։
- Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:
Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից։
- Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:
Օրհնանքի խոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմից։
- Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:
Սուփրա փռվեց, սեղանին մի կուլա գինի դրվեց Նուբարի կողմից։
3.Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:
- Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:
Քամուց հալածվում էին մառախուղի թանձր քուլաները։
- Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:
Սողոմոնը արագ հինգ դիմում լրացրեց։
- Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:
Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշակերտներին։
- Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:
Խաղողի որթերը, ծաղկող թփերը, բերրի պտտղածառերը ծածկում էին պարսպի ներսը։
- Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:
Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն։
Նախադասությունը կետադրել և վերլուծել.
- Զինվորները՝ արյունաթաթախ ու քրտնած, բերում էին Զոհրակին՝ գնդի հրամանատարին:
Ենթական- զինվորները
Որոշիչ- արյունաթաթախ ու քրտնած
Ստորոգյալ- բերում էին
Հատկացուցիչ – գնդի
Կետադրիր:
- Փչում էր թափանցող քամի մարտին՝ հատուկ, թեթև, հանդարտ, բայց սառը:
- Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Սիլվան՝ Էմմայի:
- Երեքն էլ՝ Էմման, ամուսինը և Սիլվան անցան փողոցը:
- Գիշերային, մուգ կապույտ երկինքը պարզ էր՝ աստղերը սովորականից խաղաղ:
- Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ, սև լիքը սերմերով ձմերուկի և սեխի գլխապտույտ առաջացնող բույր էր տարածվել շուկայում:
Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:
- Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։
- Ակնհայտ էր, թե ով է գողացել հացը:
- Պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վիճակը:
- Երևում էր, որ առաջին անգամ է այստեղ:
- Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից: