Posted in Հայոց պատ.

Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 2

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

1826թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ, սկիզբ դնելով ռուս-պարսկական պատերազմին:Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագաընթացքի համար։Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ:Իսկ 1826թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։Ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։Նույն թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել

Թուրքմենչայի պայմանագիրը

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին,Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 1813թվականին հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Պարսկական կողմը հակադրված էր կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Լոռուց և Շամշադինից։ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s