- Մեկնաբանիր վերնագիրը:
Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։
- Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:
Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։
- Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):
Պատերազմում ամեն ինչ ատելի է, որովհետև դրա մեջ չարությունից, սպանությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երկրները թշնամանում են միմյանց դեմ, լինում են բազմաթիվ զոհեր։ Մի՞թե տարածքների համար պետք է արյուն թափել, մարդ սպանել, չէ՞ որ բոլորս էլ ունենք ընտանիքներ և մեզ տանը սպասող կա։ Ես ատում եմ պատերազմը․․․