Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:
Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:
Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:
Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին — ու՞մ:
Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:
- Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:
- Լավան մոտենում էր ջրին (ինչի՞ն):
- Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում եղնիկին (ո՞ւմ):
- Ունկնդիր եղա հողմի խենթ արկածներին (ինչի՞ն):
- Անսպասելի ես հանդիպեցի հին ընկերոջս (ո՞ւմ):
- Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան քաղաքին (ինչի՞ն):
2. Գտնել հանգման խնդիրները:
- Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
- Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
- Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
- Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
- Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:
3. Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:
Ուղիղ խնդիր հանգման խնդիր
- Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
- Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
- Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
- Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
- Աստված Մովսեսինպատվիրում է մոլորյալ ժողովրդինդարձի բերել:
4. Կետադրել:
- Արևը՝ որպես մի վիթխարի, լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
- Շողերի շեկ խրձերի մեջ՝ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
- Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին՝ Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
- Մի աղջիկ կա՝ հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ՝ ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
- Մի առավոտ՝ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը, ավանակը և նրանք ճանապարհ ընկան:
5. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձրեք կրավորական:
- Սպասավորները դուրս էին բերում սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը:
- Նույնիսկ ամիրապետի զորքերը չեն կարող Գառնին գրավել:
- Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էին մարդկանց հոգիները:
- Բարբարոսի թուրը և նիզակը խոցել են հայոց ձեռագրերը:
- Զեփյուռը քնքշորեն օրորում էր խիտ սաղարթները: