Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են
- դիվանագիտական ներկայացուցչությունը
- հյուպատոսություն
- առևտրական ներկայացուցչությունները
- միջազգային կազմակերպություններին առընթեր՝ պետությունների ներկայացուցիչները
Կոնկրետ հանձնարարություններ կատարելու համար գործուղվում են նաև ժամանակավոր առաքելություններ։ Դիվանագիտական գործունեությունը կարգավորվում է դիվանագիտական իրավունքի միջոցով։ Արտաքին քաղաքականությունն իրականացնելու նպատակով պետությունը դիվանագիտության միջոցով ներգործում է այլ պետությունների, նրանց պաշտոնական ներկայացուցիչների, ազդեցիկ քաղաքական շրջանների ու հասարակության, ինչպես նաև միջազգային դրությաև վրա։ Պետությաև արտաքիև քաղաքակաևության հաջողության գրավականը դիվանագիտության խելացի կազմակերպումն է, քաղաքական իրադրության ճիշտ գնահատումը։ Դիվանագիտական գործունեության ձևերը բազմազան են՝
- դիվանագիտական
- կոնֆերանս
- խորհրդակցություն
- դիվանագիտակաև գրագրություն
- միջազգայիև պայմանագրերի նախապատրաստում
- կնքում