Կարդալ բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները:
Առաջադրանքներ
Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն (շարադրանքը` ազատ)
Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովի պես,
Եկուր լռել իր ամայի ափին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովի պես,
Եկուր լսել՝ մինչև աչքերդ թրջվեն․․․
Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կարող սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւ ես, ամպե մի կտոր,
Եղիր Աստվա՜ծն իմ երկննքին տրտմերես․․․
Հոգիս այսօր խենթացե՜լ է ծովի պես․․․
Տրտմերես բառը բարդ բառ է, որովհետև … Գտիր բառի բոլորարմատները և առանձին–առանձին դրանցով կազմիր ևս մի քանիբառ:
Տրտմերես=տրտում+երես
- տրտմաբար, տրտմություն
- երկերեսանի, աներես
Ծովին նկարագրող հատվածները դուրս գրիր:
Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․
Քանի որ քնարական հերոսն իր հոգին նմանեցնում էր ծովին, դուրսգրածդ հատվածների միջոցով փորձիր նկարագրել, թե ինչհոգեվիճակում էր նա:
Ինձ թվում է, որ նա ցածր տրամադրություն ուներ և իրեն նմանեցնում էր երեկոյի հանդարտ, հանգիստ և մռայլ ծովին:
Ստեղծագործական աշխատանք – Հոգիս ծովի պես …
Դարերի ընդացքում մարդիկ իրենց հոգին փորձել են արտահայտել բնության երևույթներով, բայց ամենահաճախը օգտագործել են որպես նմանություն ծովը: Ծովը իսկապես նման է մեր տրամադրությանը: Կան ժամանակներ երբ ծովը հանգիստ հանդարտ է, իսկ կան ժամանակներ, երբ ալիքները փորձում են ամեն ինչ ոչինչացնեն կատաղած գաձանի նման: Այդ նույն տրամադրությունները ունի մարդը: Բայց ամենակարևորն այն է, որ ծովը ունենում է նաև մռայլ բայց նաև հանդարտ ժամանակներ, ինչ որ հաճախ լինում է մարդկանց հետ: Այդ երևույթը հաճախ լինում է մայրամուտուն, երբ արևը դանդաղ և մռայլ իջնում է հորիզոնի գծից, իսկ ծովը մռայլ նայում է արևին և մարդկանց տհաճություն պարգևում:
Բանաստեղծությունը սովորել անգիր: