Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:
Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:
Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:
Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:
- Ժայռի գագաթը միայն խմբով կարելի է բարձրանալ:
- Փոքրիկ տունը գյուղում կարմիր տանիքով էր առանձնանում:
- Նա իր սև գործն անում էր հանցագործի միջոցով:
- Աղջկա մազերը կապված էին ժապավենով:
- Այդ օրերին քաղաքն ապրում էր Շառլ Ազնավուրով:
- Հարցերին պատասխանող պարոնը լրագրողի միջոցավ մոտեցավ մեքենային:
Ընդգծիր միջոցի խնդիրները:
- Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
- Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
- Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
- Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
- Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
- Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Վերլուծիր նախադասությունը:
- Արտերում հասած ցորենները ծփում էին, հողի մշակները մրսում էին խրամատներում և անվարժ ձեռքերով շարժում էին հրացանի ձգանը:
Կետադրիր:
- Արյունոտվում էր զորավարի սիրտը, իր հայրենիքի` Իտալիայի թշվառ վիճակից:
- Մենք` երեխաներս, հիանում էինք նորելուկ գառնուկով:
- Ես` երկու ձեռքով գրկել էի նորածին երեխային, և նա խաղաղ քնել էր իմ գրկում:
- Ընկերս` շրջապատում հայտնի իր անասելի չարություններով, բակից տուն չէր գալիս:
- Անձրևների և հալոցքի, ջրի լեռնային ապարները, մաշեցնող շիթերը քայքայում են, նաև շատ հանքային աղեր:
- Քամին` շպրտում է փեթակների տանիքները, և փեթակների մեջ անձրև է լցվում:
- Երեխան` ձին բերելու գնացած ձորի այս լանջին մոլորվում է:
- Ճաք է տվել մեծ ժայռը և չի փլվում՝ մարդ չգիտի, թե որտեղ կառուցի իր տունը:
- Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս և վառվում է հրով՝ անշեջ բոսոր:
- Այդ բոլորի փոխարեն ունեինք մի գեր, անհաջող գեներալ Վիտտորիո Էմմանուել՝ բարակ, երկար վզով:
Գտնել ուղիղ և հանգման խնդիրները:
- Ջրաղացպանը չիբուխը դրել էր բերանին և գոհ ծխում էր:
- Հայրս մեզ գնում էր խաշխաշով բլիթներ:
- Այդ օրը տեսուչը կանչեց ինձ և մանրամասն հարցեր տվեց:
- Բոլորին հետաքրքրող երիտասարդը վերադարձավ գյուղ:
- Փորձված զինվորն անընդհատ խրատում էր նորեկներին:
- Վասոն մոտեցավ խորտկարանին և բացեց ժանգոտած դուռը: