Posted in Հայոց լեզու

Անջատման խնդիր

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից(ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

• Նա վաղուց էր ձանձրացել նրանից:

• Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից:

• Ես ոչ մի կերպ չեմ կարողանում զգեստից ազատվել:

• Նա մեզ չզրկեց երջանկությոնից:

• Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում շրջապատից,մարդուց:

Ընդգծիր անջատման խնդիրները:

• Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
• Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակկյանքից:
• Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք….
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
• Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես: • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Վերլուծիր նախադասությունը:

• Փղերի լրիվ ոչնչացում է սպառնում նաև շատ ուրիշ վայրերի, որտեղ որսագողերի և փղոսկր վաճառողների դեմ ոչինչ չի ձեռնարկվում:
ոչնչացում-ենթակա.
սպառնում է-ստորոգյալ.
փղերի-հատկացուցիչ
վայրերի-հատկացուցիչ.
ուրիշ-որոշիչ.
որտեղ-տեղի պարագա.
որսագողերի-հատկացուցիչ.
վաճառողների-հատկացուցիչ.
փղոսկր-որոշիչ.
չի ձեռնարկվում-ստորոգյալ.
ոչինչ-

Կետադրիր.

  1. Աղթամար կղզին՝ որ հայտնի է հին հիշատակներով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում:
  2. Կանաչ կղզին՝ խոշոր կետ ձկան տեսքովերկարում է հարավից հյուսիս՝ պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
  3. Լուսաբացի առաջին սարսուռը՝ թարմ ու պայծառ սահում էր արթնացած մակերեսի վրայից:
  4. Ձայնը գլխին էր տալիս, գովերգում անսահման երեկոն, որն օրորվում էր բլուրների վրա՝ եկեղեցու հնչուն զանգակի պես:
  5. Նրա հրացանը նշանից շեղվեց և իր թնդյունով՝ աղավնուն քնից զարթնեցրեց:
  6. Ինքնաթիռն ուժգին ցնցվեց, և նրա աջ թևը շլացուցիչ բոցերով պարուրվեց:
  7. Հայաստանը՝ ուր որոշել էր գնալ մանուկ հասակիցչէր տեսել:
  8. Դժվարին չարքաշ կյանքի ընթացքում, հեռավոր հայրենիքը հաճախ այցելել էր նրան՝ երազի պես շքեղացած, քաղցր:
  9. Լուրը՝ իբրև ժանտախտ, սողոսկում էր բոլորի տները:
  10. Ցանքսերը երաշտից փրկելու հույսը ոգեշնչել էր բոլորին՝ ծեր թե մանուկ, կին թե տղամարդ:

Որոշիչ, ենթակա, խնդիր նախադասությունները դարձրեք բառակապակցություններ (դերբայական դարձվածներ):

• Ով իր նպատակը լավ է պատկերացնում, դրան հասնելումիջոցը կգտնի:
Իր նպատակը լավ պատկերացնողը, դրան հասնելու միջոցը կգտնի։

• Թե ինչ եղավ իրեն այդ պահին, ինքն էլ չիմացավ:
Իր հետ այդ պահին եղածը, ինքն էլ չիմացավ։

• Ումից բոլորովին չէր սպասում, նարնից էլ հարված ստացավ:
Բոլորովին չսպասված մարդուց էլ, հարված ստացավ։

• Պատրաստ էր իր մտադրությունը բարեկամին հայտնելու՝ պայմանով, որ ուրիշը չիմանար:

• Հետո այնպիսի մրրիկ բարձրացավ, որ երկինք ու երկիրխառնեց իրար փոշով ու աղբով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s