Վերջերս Միջին դպրոցի ջերմոցը վերափոխվեց ուսումնական չրանոց-չորանոցի: Նորամուտը մեկնարկեցինք մեծ քանակությամբ արքայանարնջի չիր պատրաստելու տեխնոլոգիայով: Դժվարը սկիզբն էր… հետո նորամուծություն չրանոցի աշխարհում` գազարի չիր. դեռ կպատմենք… Իսկ չրի պատրաստման աշխատանքը առիթ էր մի գործի շուրջ նորից համախբվելու: Գործը սկսել ենք մեծ ոգևորությամբ` մեծով, փոքրով. ու հաջախ վազում ենք չրանոց ու ստուգում` ինչքան են չորացել մեր ամանորյա չրերը: