Այսօր դիտեցինք Հայկ Կիրակոսյանի հարցազրույցը։ Հայկ Կիրակոսյանը Աստվածաբան և հեքիաթասաց է։ Զրույցի ընթացքում նա խոսաց հեքիաթների մասին։ Հարցազրույցը նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150 ամյակին, այդ պատճառով խոսում էին հենց նրա հեքիաթներից։
Հայկ Կիրակոսյանը նախ ասաց, որ Հովհաննես Թումանյանը գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, կատարել է բազմաթիվ թարգմանություններ հնդկերենից, ռուսերենից և այլ լեզուներից, բայց նա ժողովրդի մեջ ավելի հայտնի է որպես հեքիաթագիր։ Հայկ Կիրակոսյանի համար ամենասիրելի Թումանյանական հեքիաթը «Սուտասանը»-ն է։
Նա նաև խոսեց հեքիաթների մասին, որ հեքիաթը յուրաքանչյուր տարիքի մարդկանց համար է։ Նա ասում էր, որ հեքիաթը փոքրերին քնացնում է, իսկ մեծերին արթնքացնում։