Ընկերը
1-առաջին ընկեր
2-Երկրորդ ընկեր
3-Երրորդ ընկեր
4-Նորեկ երեխա
Լինում են 3 ընկեր, նրանք կարծում էին, որ դպրոցում ամենալավն իրենք են։ Նրանք միշտ նեղացնում և վիրավորում էին բոլորին։ Նրրը մոտեցան նրանց դասարան եկավ նոր աշակերտ։ Նա շատ խելացի էր և ընկերասեր։ Երեք տղաները նայեցին նրան և երկրորդն ասաց առաջինին և երրորդին․
– Ո՞վ է նա և ինչու է իրեն այդքան ինքնավստահ պահում։
Առաջինը պատասխանում է․
– Չգիտեմ թե ով է, բայց գիտեմ, որ մեզ հետ մեկ բառ խոսելուց հետո նրա ինքնավստահությունը միանգամից կնկնի։
Նրանք անցան նորեկի կողքով և երրորդը ուսով խփեց նրան, սակայն նորեկը անտեսեց նրան։
Երրորդ տղան գնաց նորեկին ասաց՝
– Դասերի վերջում կլինես դպրոցի հտևը։
Դասերի վերջում նորեկը գնաց դպրոցի հետև, հետո եկան երեք ընկերները։ Դպրոցի մոտով անցնում էր մի աղջիկ և գնաց դասղեկի մոտ և ասաց՝
– Դպրոցի հետևը այն երեք տղաները կռիվ ն անում նորեկի հետ։
Այդ օրը դասղեկը ոչինչ չարեց, սակայն հաջորդ օրը երեք տղաներին ասաց՝
– Ո՞վ է կազմակերպել այդ կռիվը։
Երկրորդը՝
– Ես չեմ
Երրորդը՝
– Ես էլ չեմ, առաջինն է կազմակերպել այդ հանդիպումը։
Հետո դասղեկը խոսեց նորեկի հետ և նա մտածեց ու ասաց՝
– Նրանցից ոչ ոք ինձ չէր կանչել, ես էի նրանց կանչել։
Դասղեկը հասկացավ, որ տղան այդպիսի բան չի արել, բայց այդպես ասաց իր ընկերոջը օգնելու համար։
Առաջինն իմանալով այդ մասին գնաց և ներողություն խնդրեց, նորեկն ասաց՝
– Անհանգստանալու ոչինչ չկա։
Նրանք սկսեցին ընկերություն անել և առաջին տղան փոխվեց դեպի լավը, իսկ երկրորդն ու երրորդը շարունակեցին վատություններ անել բոլորին։