Posted in Աշխարագրություն

Իրան🇮🇷

Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Իրան. քարտեզ.png

Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

Իրանի աշխարհագրական դիրքն ամենից առաջ որոշվում է իր ընդարձակ տարածքով, որը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի ու Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան ու Պակիստան: Այն գտնվում է ԱՊՀ – անդամ երկրներից դեպի Հնդկական օվկիանոս և Հարավային Ասիայից դեպի Միջին Արևելքի երկրներ ձգվող ցամաքային և օդային ճանապարհների խաչմերուկում: Առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական օբյեկտ է Պարսից ծոցը, որի ափամերձ գոտում է գտնվում նավթի համաշխարհային պաշարների 67% – ը: Քաղաքաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունը ՆԱՏՕ – ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է:

Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:

Իրանը թողարկում է պլաստմասսաներ, պարարտանյութեր, ռետինատեխնիկական ապրանքներ, լաքեր, ներկեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը ունեն մեծ պահանջարկ միջազգային շուկայում։ Իրանը արտահանում է նաև տրակտորներ, ավտոմոբիլներ, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնային մեքենաներ։

Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:

Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով ՝ նավթով, բնական գազով, մետաղային պաշարներով, շինանյութերով: Երկրի հյուսիսում, կենտրոնական և Պարսից ծոցին հարող շրջաններում հայտնաբերվել են նավթի և բնական գազի համաշխարհային նշանակության պաշարներ: Իրանում են գտնվում նավթի համաշխարհային պաշարների 9% – ը և բնական գազի ՝ 17% – ը: Հսկայական են հանքային աղերի պաշարները: Երկրի ընդերքում հայտնաբերված են քարածուխ, ուրան, սև և գունավոր մետաղներ: Մեծ չափերի են հասնում նաև շինանյութերի, հատկապես մարմարի պաշարները: Իրանի համար կարևոր նշանակություն ունեն հանգստի և զբոսաշրջության ռեսուրսները, որոնցով առանձնանում են առափնյա գոտին և լեռնային շրջանները: Իրանը հարավարևմտյան Ասիայի ամենաբազմազգ և ամենաբազմալեզու, բազմակրոն պետությունն է: Իրանն ապահովված է աշխատանքային ռեսուրսների մեծ ներուժով: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իրանի արագ զարգացող ճյուղերից է մեքենաշինությունը: Արագ է զարգանում նաև քիմիական արդյունաբերությունը, որին նպաստել է հարուստ հումքի առկայությունը: Թեթև արդյունաբերության հնագույն, ամենատարածված և եկամտաբեր ճյուղը գորգագործությունն է: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է: Իրանը այգեգործության երկիր է:

Իրանը ունի բնական հանածոների մեծ պաշարներ, որոնցից են ՝ նավթը, գազը, գունավոր մետաղները (երկաթ, պղինձ, կապար, ցինկ, քրոմ, մոլիբդեն): Իրանն ունի շինանյութի մեծ պաշարներ, քարածուխ, ուրան…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s