- Հավաքել տեղեկություններ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի մասին:
Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից։
- Խմբով կամ անհատական պատրաստել աուդիո-ընթերցում կամ տեսահոլովակների շարք (ճաշակով երաժշտությամբ և համապատասխան կադրերով):
Նվարդ Տերյան
Հայ տերյանագետ, թարգմանչուհի: Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը:
Նվարդ Տերյանը ծնվել է 1920 թվականին Մոսկվայում: 1942 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը: Կազմել, ծանոթագրել և հրատարակել է Վահան Տերյանի 67 նամակները՝ ուղղված Միսկարյան քույրերին («Չհրապարակված նամակներ», 1970 թ.), ռուսերեն է թարգմանել, կազմել, ծանոթագրել «Քննադատություն և հրապարակախոսություն» (1985 թ.) ժողովածուն: Տողացի ռուսերեն է թարգմանել Վահան Տերյանի չթարգմանված բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել 1985 թվականին Լենինգրադում հրատարակված «Վահան Տերյան» ժողովածուում:
Մահացել է 1978 թվականին Մոսկվայում: Թաղված է Գանձա գյուղում, 1852 թվականին իր պապերի՝ Տեր Գրիգորի և Տեր Սուքիասի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու բակում: Եկեղեցին ընդգրկված է Վահան Տերյանի տուն-թանգարանի համալիրի կազմում: