Posted in Հայոց պատ.

Սոսե Մայրիկ և Աղբյուր Սերոբ

Սոսե Մայրիկ (իրական անունը՝ Սոսե Վարդանյան, 1865Օսմանյան կայսրություն – 1952ԱլեքսանդրիաԵգիպտոս), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Աղբյուր Սերոբի կինն ու զինակիցը։

Գործունեություն

Մասնակցել է հայդուկային կռիվների։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին Գելիեգուզանգյուղում, թունավորված Սերոբի, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, որոնք զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն։

Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով՝ ազատվել։ 1904 թվականին Սասունի ապստամբությունից հետո անցել է Վան, այնտեղից՝ Կովկաս։ Սոսե Մայրիկի մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ։

Հայաստանի խորհրդայնացումից հետո Սոսե Մայրիկն անցել է Կոստանդնուպոլիս ապա՝ Ալեքսանդրիա։

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864, Սողորդ, Խլաթ – 1 նոյեմբերի, 1899), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի:

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s