Posted in Համաշխարհային պատ.

Մարտի 1-8 (Առաջադրանք 1)

Փոփոխություններ տնտեսության մեջ և սոցիալական կյանքում//Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 84-85, համացանց/

  • «Հայտնի մարդիկ»- Հ.Ֆորդ, Ջ. Ռոկֆելեր, Ջ.Մորգան, Ա. Կրուպ, Վ.Սիմենս

Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը:

Հենրի Ֆորդ

Ամերիկացի ինժեներ, արդյունաբերող, գյուտարար, ԱՄՆ ավտոմոբիլային արդյունաբերության համահիմնադիր “Ford Motors Company” ընկերության ու հոսընթաց-կոնվեյերային արտադրության հիմնադիր Հենրի Ֆորդը ծնվել է 1863թ. հուլիսի 30-ին միչիգանցի ագարակատիրոջ ընտանիքում: Հայրը միշտ դժգոհում էր նրանից. ագարակում Հենրին իրեն արքայորդու պես էր պահում և յուրաքանչյուր գործ անում դժկամորեն:

«Դեռ վաղ հասակից ես մտածում էի, որ շատ բաներ այլ կերպ կարելի է անել: Ինչո՞ւ ջրով դույլը ձեռքին ամեն օր բարձրանալ հսկայական աստիճաններով, եթե կարելի է տեղադրել մի քանի մետրանոց ջրատար խողովակ»,-պատմել է Ֆորդը:Երբ Հենրին 12 տարեկան էր, հորից գրպանի ժամացույց է նվեր ստանում, սակայն չի համբերում և բացում է ժամացույցի կափարիչը: Սա օգնում է նրան մի կարևոր բացահայտում անել՝ մեխանիզմի մասերը փոխգործակցում են`   մի ակը պտտում է մյուսը, և յուրաքանչյուր պտուտակ կարևոր է մեխանիզմի աշխատանքի համար: Հենրին հասկանում է՝ յուրաքանչյուր շարժում ծնվում է մյուսից, յուրաքանչյուրն ունի իր լծակը: Իսկ հաջողության հասնելու համար պետք է իմանալ, թե որ լծակները գործի դնել: Մի անգամ հոր հետ վերադառնալիս Հենրին տեսնում է ինքնագործ հսկայական մեքենա՝ լոկոմոբիլ: Այս դեպքն էլ կանխորոշում է նրա ապագան: 15 տարեկանում Հենրին որոշում է ոչ մի դեպքում ագարակատեր չդառնալ ու մի գիշեր թաքուն գնում Դեյթրոյթ: Աշխատում է մի քանի գործարաններում: Նա այնքան հմուտ էր, որ կոտրված մեխանիզմին դիպչելով՝ անմիջապես հասկանում էր անսարքության պատճառը: Շուտով հայրը Հենրիին առաջարկում է 40 ակր հող գյուղ վերադառնալու և «մեքենա» բառը մոռանալու պայմանով: Հենրին համաձայնում է, բայց խեղճ հայրը չէր էլ պատկերացնում, որ որդին մոլորեցնում է իրեն: 1882թ. Հենրին ամուսնանում է Կլարա Բրայանտի հետ: Կլարան վստահ էր՝ ամուսինն անպայման կհասնի մեծ հաջողության: Նա միշտ հետաքրքրվում էր ամուսնու գործերով, բայց երբեք չէր միջամտում: Պատահական չի ասված՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կողքին իմաստուն կին կա: Որոշ ժամանակ անց Հենրին և Կլարան տեղափոխվում են Դեյթրոյթ, որտեղ Հենրին գործի է անցնում էլեկտրական ընկերությունում որպես ինժեներ: 1893 թվականն էր, երբ ծնվեցին մեծ մագնատի որդին ու առաջին մեքենան: Երկու գիշերվա անդադար աշխատանքի արդյունքը հեծանվի 4 ակի վրա հավաքված մեքենան էր, որը կոչվեց «կվադրացիկլ»: Նույն թվականին Ֆորդը դառնում է Էդիսոնյան ընկերության, 6 տարի անց՝ Դեյթրոյթի ավտոմոբիլային ընկերության գլխավոր ինժեներ: Ֆորդն իր ողջ մտավոր և ֆիզիկական կարողությունները ներդնում էր բենզինով «սայլակ» ստեղծելու, այլ ոչ գրասենյակային աշխատանքների մեջ, ընդ որում`   այդ ընթացքում 2 անգամ հրաժարվելով ղեկավարի պաշտոնից: Հենրին ֆինանսական միջոցներ չուներ իր երազանքն իրականացնելու համար: Շուտով մի դեյթրոյթցի գործարար, հայտնվելով նրա արագընթաց «սայլակում», համաձայնվում է համագործակցել: Որոշ ժամանակ անց փակվում է “Detroit Automobile Company”-ն: «Ավտոմեքենայի պահանջարկ չկար, ինչպես որ չի լինում յուրաքանչյուր նոր ապրանքատեսակի դեպքում: Ես հրաժարվեցի իմ պաշտոնից`   որոշելով, որ էլ երբեք կախյալ դիրք չեմ զբաղեցնի»,- հիշում էր Ֆորդը: 1903թ. վերջապես գրանցվում է “Ford Motors Company”-ն, իսկ տարիներ անց Ֆորդը դառնում է ընկերության վերահսկող փաթեթի սեփականատերն ու ղեկավարը: «Մասնագետներն այնքան խելացի և փորձառու են, որ ամենուր տեսնում են հստակ սահմաններ ու խոչընդոտներ: Եթե ես ցանկանայի վերացնել մրցակիցներիս, նրանց կապահովեի մասնագետների մի մեծ բանակով»,-ասում էր նա: Ֆորդի հաղթանակը “Т” մոդելի ներդրումն էր, որն ավտոմոբիլաշինության մեջ փոխեց բոլոր մոտեցումները: Նա ստեղծեց ոչ թե շքեղ խաղալիք ընտրյալների, այլ մատչելի ապրանք միջին կենսամակարդակ ունեցող հազարավոր ամերիկացիների համար: Հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները. վաճառվեց “Т” մոդելի մոտ 15 միլիոն ավտոմեքենա: Նա ստանդարտացրեց և միավորեց տեխնոլոգիական բոլոր գործընթացները՝ նոր համակարգն անվանելով մեքենայի «տեռոր»: Նա առաջինն էր, որ սահմանեց աշխատավարձի նվազագույն մակարդակ և 8 ժամյա աշխատանքային օր: Ֆորդը գերադասում էր ինքնուրույն ձեռնարկել աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ համառորեն անտեսելով արհմիությունների ճնշումը, ինչն էլ հանգեցրեց նրանց հետ երկարատև հակամարտությունների: Ֆորդի նորարարություններից մեկն էլ 60 անձանցից կազմված սոցիոլոգիական ծառայության հիմնումն էր: 1930-ականներին սպառողների շրջանում պահանջարկի լուրջ փոփոխություններ նկատվեցին, իսկ Ֆորդը, հավատարիմ իր նախկին գաղափարներին, դա հաշվի չառավ՝ ավտոմոբիլաշինության առաջնային դիրքերը զիջելով “General Motors”-ին: 1945թ. ընկերության ղեկավարությունը հանձնեց անվանակից թոռանը (մինչ այդ ընկերությունը պաշտոնապես պատկանում էր որդուն): Ֆորդը կյանքից հեռացավ 1947թ. ապրիլի 7-ին 83 տարեկան հասակում:

Ջ․ Ռոկֆելեր

Ծնվել է 1839 թ. հուլիսի 8-ին  Նյու Յորք քաղաքում։ Ռոքֆելլերը իր ընտանիքի 6 զավակներից երկրորդն է։ Ծնվել է բողոքական Էվերի Ռոքֆելլերի ընտանիքում։

Նրա հայրն սկզբնական շրջանում անտառահատ է եղել, հետո դարձել է վաճառական և իրեն կոչել է «բույսերի բժիշկ»։ Նրա հարևանների պատմելով, Ջոնի հորը համարել են տարօրինակ մարդ։ Հոգեպես Վիլյամը բնույթով Վիլյամը համարձակ մարդ է եղել, որը նրան օգնել է մեծ կապիտալի տեր դառնալ և 3100 դոլլար արժողությամբ հողատարածք ձեռք բերել։ Ջոնի մայրը՝ Էլիզան, զբաղվել է տնային տնտեսությամբ։

Ջոնի հիշողություններով, իր հայրը իրեն վաղ տարիքից պատմել է բիզնեսի մասին, որում ինքը ներդրում է ունեցել, բացատրել է բիզնեսի սկզբունքների մասին։ Ջոնը սկսել է աշխատել 7 տարեկանից՝ վաճառքի համար պահելով հնդկահավեր, օգնելով հարևաններին բանջարանոցում և այլն: Իր ցուցաբերած արդյունքների մասին վիճակագրական տվյալները նա գրառում էր իր գրքույկում։ Նա շատ հանգիստ երեխա էր ու ահավոր ցրված։ Լինելով շատ զգացմունքային մարդ՝ նա բնավ էլ չէր սիրում իր զգացմունքները ցույց տալ շրջապատին։ Բիզնեսում նրա առաջին քայլերը դեռ 7 տարեկանից են ի հայտ եկել, երբ տանը, պահելով և մեծացնելով մի քանի հնդկահավ, նա վաճառում է իր հարևանին 50 դոլարով, իսկ այդ գումարը պարտքով տալիս է մյուս հարևանին տարեկան 7%-ով։ Երբ իր հասակակիցները կոնֆետներ էին գնում, ուտում, խաղում էին ու դրսում ուրախանում, Ջոնն իր աշխատած առաջին գումարներն էր անընդհատ բռի մեջ պահում ու երազում դրանց շատացման մասին։

Մի անգամ Ջոնը ջրային ճանապարհով 40 000 դոլար արժողությամբ ցորեն է առաքել իր գործընկերներին և խնայել 150 դոլար՝ ապահովագրության համար: Գիշերը սկսվում է փոթորիկ, և Ջոնը աչք չի փակում՝ վաղ առավոտյան շտապելով ձևակերպել ապահովագրություն: Սակայան պարզվում է, որ ապրանքը չի տուժել, իսկ Ջոնը ուրախանալու փոխարեն հիվանդանում է՝ չնայած, որ իր ընկերությունը աշխատել էր 500 000 դոլար:

14 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվում է Գրելվելդ, իսկ երկու տարի անց լքում է դպրոցը և աշխատանքի անցնում փոքրիկ գյուղատնտեսական ընկերությունում: Որոշ ժամանակ անց նա դառնում է ցորենի առևտրով զբաղվող ընկերության տերերի գործընկերը:

Այդ ժամանակահատվածում նա արդեն լավ տիրապետում էր մաթեմատիկային` անգամ մասնակցել էր հաշվապահական որոշ դասերի, սակայն այդպես էլ դպրոցը չավարտեց։ Սակայն աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ չէր, քանի որ 6 շաբաթ շարունակ նա այդպես էլ գործ չէր գտնում, մինչև Hewitt and Tuttle ընկերությունը, տեսնելով նրա խանդավառությունը, ընդունեց աշխատանքի որպես հաշվապահի օգնական։ Առաջին երեք ամիսը նա աշխատում էր անվճար։ Աշխատավարձը կազմում էր ամսական 17 դոլար, հետո 25 դոլար, իսկ առաջին աշխատավարձով Ջոնը գնեց հաշվապահական գիրք, որտեղ ներառում էր իր ծախսերն ու եկամուտները։ Այս ամբողջ ժամանակահատվածում իր կատարած աշխատանքը Ռոկֆելլերին իսկապես հաճույք էր պատճառում, չնայած որ աշխատանքը սկսվում էր առավոտյան 6.30-ից և ավարտվում երեկոյան ժամը 10-ին։ Ջոնն այնպիսի մեծ ցանկությամբ էր սովորում և աշխատում, որ ընկերության ղեկավարի հեռանալուց հետո միանգամից նրան նշանակեցին նոր ղեկավար, իսկ աշխատավարձը կազմում էր ընդամենը 600 դոլար։

յս ամենը Ռոկֆելլերին շատ վշտացրեց, քանի որ նախորդ տնօրենը ստանում էր 2000 դոլար։ Ջոնն լքեց ընկերությունը։ Ռոկֆելլերը 19 տարեկան էր և ուներ բավականին կապիտալ, քանի որ 3 տարում աշխատած գումարի մեծ մասը նա կուտակել էր։ Ջոնը որոշեց ընկերոջ՝ Մորիս Կլարկի, հետ ստեղծել սեփական ընկերությունը, սակայն գումարը բավարար չէր, ինչը նա պարտքով վերցրեց հորից, ի դեպ զարմանալի է, բայց իսկապես պարտքով էր վերցրել։ Հայրը դրանից հետո լքում է ընտանիքը` փախչելով մեկ այլ կնոջ մոտ։ Այդ հանգամանքն այնքան է վշտացնում Ջոնին, որ հոր մահին անգամ նա չի գնում թաղմանը։ Բիզնեսն իրենից ներկայացնում էր ալյուրի և սերմերի վաճառք։ Սակայն ինչպես ցույց տվեց հետագան, նա այդքան էլ ճկուն չէր առևտրի և վաճառքի բնագավառում, ուստի դա իր գործը չդարձավ, քանի որ իրական փողերը նրան բերեց միայն նավթը։ 1863 թվականին, երբ 24 տարեկան էր, գործընկերների հետ կառուցեց առաջին վերամշակման գործարանը։ Այն Քլիվլենդից այնքան էլ հեռու չէր։ Շուտով ամուսնացավ Լորա Սփելմանի հետ, ում ճանաչում էր ուսանողական տարիներից։ Լորան էլ ամուսնու նման աստվածավախ էր։ Նա ուսուցչուհի էր ու պրակտիկ խելքով օժտված կին։ Մի անգամ Ռոկֆելլերն ասել է. «Առանց նրա խորհուրդների ինքը հավանաբար կապրեր աղքատ»։

Ռոքֆելլերն իր բարեկամ ու գործընկեր Հենրի Ֆլագռելի հետ կենտրոնացրեց նավթարդյունահանող ու նավթամշակող ձեռնարկությունները մեկ ընդհանուր տրեստի՝ «Ստանդարտ օյլի» մեջ։ Այդ մրցակցությանը հակառակորդները չդիմացան։ Նրանք երկու ելք ունեին. կա՛մ պետք է միանային Ռոքֆելլերին, կա՛մ էլ սնանկանային։ Ընկերությունը ողջ Ամերիկայի նավթարդյունաբերության 95 %-ի վրա վերահսկողություն ուներ։

«Standart Oil»-ի գործունեությունը հանգեցնում է հասարակական բողոքի ալիքի առաջացմանը, ինչի արդյունքում 1890թ.-ին ընդունվում է Շերմանի հակամենաշնորհային օրենքը:

Ռոքֆելերն առաջին մարդն էր աշխարհում, ում ունեցվածքը հատեց մեկ միլիարդի շեմը: Գործարարն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ` 1913թ.-ին հիմնադրելով Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամը:

1911 թվականին նրան հաջողվեց շրջանցել Շերմանի հակատրեստային օրենքը, որն ընդունվել էր 1890 թվականին։ Այդ օրենքն ուղղված էր մոնոպոլիաների դեմ։ Օրենքը հաջողվեց շրջանցել, սակայն «Ստանդարտ օյլ» տրեստը մասնատվեց 34 ընկերության։ Ռոքֆելլերի անունը նույնացվում էր հարստության հետ։ Նա Ամերիկայի մի քանի նահանգներում տներ ուներ, մի քանի վիլլաներ, հողատարածքներ, Նյու Ջերսիում` գոլֆի անձնական տարածք, բայց ամենից շատ սիրում էր Նյու Յորքի մերձակայքում գտնվող «Փոքանտիկո հիլլզ» վիլլան։ Ռոքֆելլերն առատաձեռն գործարար էր, քրիստոնյա ու դրանով շատ էր հպարտանում. իր եկամտի 10%-ը տալիս էր եկեղեցուն։

Նրա մասնակցությամբ 1892 թվականին հիմնվել է Չիկագոյի համալսարանը։ 1897 թվականին նա ավելի ու ավելի շատ է զբաղվում բարեգործությամբ, իսկ ընկերության կառավարումը վստահում է տաղանդավոր գործընկերներին։ 1901թվականին հիմնվել է բժշկական ինստիտուտը նրա մասնակցությամբ, որն ավելի ուշ անվանվեց Ռոքֆելլերի անունով։ Մեկ տարի անց նա կազմավորեց կրթական խորհուրդը։ 1913 թվականին ստեղծեց Ռոքֆելլեր հիմնադրամը։

Ջոն Ռոքֆելերը մահացել է1937թ.-ի մայիսի 23-ին, ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում, նրա 100-րդ տարեդարձին մնացել էր մի քանի օր։ Իր վախճանի պահին ավելի հայտնի էր որպես բարերար, քան որպես գործարար։ Իր կյանքի ավարտին նա ավելի քան կես միլիարդ դոլար է բաժանել բարեգործական նպատակներով, չնայած դրան, միակ որդին՝ Ջոն Ռոքֆելլեր-կրտսերը ժառանգեց 460 միլիոն դոլար։ Կրտսեր Ռոքֆելլերը նույնպես հայտնի է բարեգործություններով։ Նրա շնորհիվ է կառուցվել ՄԱԿ-ի գրասենյակը Նյու Յորքում, որի շինարարության համար նվիրաբերել է 9 միլիոն դոլար։ Բացի այդ, նա Նյու Յորքում կառուցել է Ռոքֆելլեր արդյունաբերության կենտրոնը։ Կրտսեր Ռոքֆելլերն իր 6 երեխաներին թողել է 240 միլիոն դոլար։

Ջ.Մորգան

Ջոն Պիրպոնտ Մորգանը ծնվել է 1837 թվականին ԱՄՆ-ում հարուստ ընտանիքում: Նա շատ թույլ էր, հիվանդոտ, և ուսումը չվերջացրած` ծնողներն ուղարկեցին Ազորյան կղզիներ, որպեսզի բուժվի: Իսկապես լինելով շատ թույլ երեխա` հոր համար խնդիրներ էր ստեղծում, քանի որ հարստությանը ժառանգորդ էր պետք, իսկ ֆինանսիստ հայրն անհանգստանում էր: Որոշ ժամանակ կղզիներում մնալուց հետո հայրը նրան ուղարկեց Շվեյցարիա, որտեղ պետք է վերջացներ ուսումը:

Մորգանի բանկային համակարգ մտնելը պատահական ստացվեց: Նրա հայրը` Ջունիուս Մորգանը, ուներ մեծ ամբիցիաներ, եթե Ռոդշիլդները կարողացել են Եվրոպայում ստեղծել բանկային կայսրություն, ուրեմն իրենք էլ կարող են նույնն անել ԱՄՆ-ում: 1854 թվականին Ջունիուս Մորգանը այցելում է Լոնդոն և հանդիպում է Ռոդշիլդների ու Բերինգների հետ, որոնք մեծ խնդիրներ ունեին ԱՄՆ շուկա մտնելու համար: Ջունիուս Մորգանը կարողանում է վստահեցնել, որ իրենց գումարներն ապահով ձեռքերում են լինելու նաև օվկիանոսից այն կողմ:

Այստեղ ուզում եմ սեփական կարծիք ներկայացնել: Շատ եմ համեմատել հայ և ամերիկացի գործարարներին ու մի պահ իմ աչքից աննկատ չմնաց: Ամերիկացի գործարարն առաջին հերթին մտածում է գործընկերության մասին, այսինքն կարելի է միավորվել և ավելի հզոր բիզնես սկսել: Իսկ հայ գործարարն ընդհակառակը` մտածում է  մրցակցելու մասին և մրցակցելով` վատացնում է իրավիճակը և իր, և մրցակցի համար, քանի որ այստեղ միակ միջոցը գնային մրցակցությունն է: Ցավում եմ, որ մեզ մոտ դեռ այսպիսի մտածելակերպ է: Շարունակում ենք.

Գործարքը կար, մնում էր որդուն նախապատրաստել, քանի որ ավագ Մորգանը միշտ կրկնում էր` որդիս պետք է ինձ գերազանցի: Ջունիուս Մորգանն առաջին իսկ հանդիպումից հետո սկսեց դասերը որդու հետ:  Որոնք հետևյալն էին`

-Ֆինանսական գործարքների առաջին կանոնը` երբեք չխաբես որդիս: Նա, ով զբաղվում է խաբեությամբ, ոչ ոք գումար չի տրամադրելու, իսկ մենք պետք է ձեռք բերենք այլոց վստահությունն ու գումարները, որպեսզի իրականացնենք մեզ հարմար գործարքներ:

Առաջին իսկ գործարքից հետո Մորգանը կորուստներ ունեցավ: Այստեղ էլ ստացավ հոր երկրորդ խորհուրդը`

-Երբեք չհուսահատվես ու համբերատար սպասիր որդիս:

Այս երկու կանոնները դարձան նախնական դասեր Մորգանի համար, ով սկսեց մի այնպիսի գործունեություն, որը հետագայում անվանվեց մորգանիզացիա:

Եվրոպայում սովորելուց հետո Մորգանը վերադառնում է ԱՄՆ, որտեղ էլ սկսվել էր պատերազմը Հյուսիսի ու Հարավի միջև: Հենց այս պատերազմն էլ հիմք է հանդիսանում Մորգանի համար, որպեսզի սկսի իր փայլուն գործունեությունը: Պատերազմող կողմերին անհրաժեշտ բոլոր պարենամթերքն ու պարագաները սկսեցին մատակարարել հայր և որդի Մորգանները: Բիզնեսում նրա հոտառությունն այնքան էր ուժեղ, որ նա ամեն ինչ վաճառում էր երկու կողմերին էլ` չխնայելով ոչ ոքի: Առաջին գործարքը, որ կնքում է, դա զենքերի գնումն էր հարավից և վաճառքը հյուսիսին: Ի դեպ դրանք ոչ պիտանի էին, իսկ հյուսիսը չգիտեր դրա մասին: Արդյունքը Մորգանին չէր հետաքրքրում, քանի որ կարևորը գործարքն էր:

Մորգանի մեծության մյուս գրավականն այն էր, որ նրա բանկը դառնում է միակը, որը կապ է պահպանում հին մայրցամաքի և ԱՄՆ-ի միջև: Պատկերացնու՞մ եք` ինչքան գումար է այստեղ փոխանակվել: Այսպիսով նկատեցիք, թե որտեղից ի հայտ եկավ Մորգանի կարողությունը` հոր նախնական կապիտալը, պատերազմի ժամանակ զենքի վաճառք, Եվրոպայից ֆինանսական միջոցների ներդրում և արտարժույթի փոխանակում: Հիմա ավելի կոնկրետ կներկայացնեմ, թե որտեղ այդ գումարները ներդրվեցին և ինչ մեխանիզմով:

Երբ Մորգանը 20 տարեկանում սիրահարվում է, չգիտեր, որ իր սիրած էակն ուղղակի տուբերկուլյոզով հիվանդ է: Անգամ այն ժամանակ, երբ աղջիկը մի քանի անգամ ուշագնաց է լինում, Մորգանը չի կասկածում, որ նա հիվանդ է: Վերջապես իմանալով այդ մասին` նա աղջկա հետ գնում է Եվրոպա բուժման նպատակով, սակայն ապարդյուն, քանի որ նրան առավելագույնը մեկ տարվա կյանք են խոստանում: Ընտանիքի բոլոր անդամները դեմ էին, որ Մորգանը լինի այդ աղջկա կողքին, բայց նա չի լքում իր սիրած էակին,  և աղջկա հետ մեկնում է Ալժիր: Մորգանն ամեն օր աղջկան գրկած տանում է ծովափ, կերակուր է պատրաստում, զբոսնում, քայլում, մի խոսքով անում ամեն ինչ` թողնելով բոլոր գործերը: Եվ մինչև վերջ մնում է այս աղջկա հետ, որի մահից հետո մարմինը տեղափոխում է Նյու-Յորք:

1867 թվականին ԱՄՆ-ում մեծ թափ էր առնում երկաթգծերի շինարարությունն ուստի այստեղ գումար էր անհրաժեշտ: Այս պահն էլ հիանալի օգտագործեց Մորգանը, ով Եվրոպայից` հիմնականում Ռոդշիլդներից, վերցրեց գումարն ու ներդրեց երկաթգծերի շինարարության մեջ: Բայց Մորգանի կառավարման առանձնահատկությունն այն էր, որ նա չէր ներդնում ու հեռանում, այլ շատ մանրամասն վերահսկում էր գործունեությունը` եթե թերություն էր լինում, ապա միանգամից հեռացնում էր ղեկավարին, թարմացնում էր անձնակազմը, վերահսկում ֆինանսները, փոխում կազմակերպչական կառուցվածքը, ուստի կորուստների մասին որևէ ենթադրություն չէր կարող լինել:

Նա միշտ իր հետ օգնականներ էր պահում, որոնք գրանցում էին Մորգանի յուրաքանչյուր գործարքի մանրամասները, քանի որ նա ֆիզիկապես այդքանն ի վիճակի չէր հիշել, կամ գրել: Բանակցությունների ժամանակ նրա ամենասիրած խոսքերից էին` իսկ ես դրա դիմաց ի՞նչ եմ ստանալու:

Ժամանակի ընթացքում բոլոր թույլ երկաթգծային ընկերությունները, որոնց ճնշում էր Մորգանը, վերացան: Մրցակիցների համար Մորգանը հատուկ ընտրում էր մենեջերների, որոնք զբաղվում էին երկագծի կառուցմամբ և հենց ֆինանսական միջոցները վերցնում էին Մորգանի բանկից: Մեխանիկորեն մրցակիցներն արդեն կախվածության մեջ էին ընկնում իրենից: Արդյունքում մնացին միայն ամենաուժեղները, որոնց հիմքում հենց Մորգանի բանկն էր:

Այսպիսով ինքներդ տեսաք, թե ինչ ճկունությամբ Մորգանն իրեն ենթարկեց ամբողջ երկաթգծային ոլորտը: Այն ներդրողները, որոնք Մորգանի բանկում գումարներ էին ներդնում, ստանում էին հսկայական դիվիդենտներ, որի արդյունքում Մորգանի համբավը մեծանում էր:

Մորգանի հոտառությունը ոչ ոք չուներ: Այդ տարիներին Ջոն Ռոկֆելլերը մտածում էր, որ վերջ, նավթը կա, հիմա արդեն պետք է զբաղվել նավթային լոգիստիկայով, քանի որ դրանից մեծ գումարների հոտ է գալիս: Իսկ այդ լոգիստիկան ստեղծելու համար հարկավոր էր ֆինանսական հսկայական միջոցներ: Այստեղ ի հայտ է գալիս Մորգանի բանկը, որը ֆինանսավորում է Ռոկֆելլերին և այս դեպքում էլ մտնում է նաև այս մեծ գործարքի մեջ և դառնում է դրա մի մասը:

Մորգանի մյուս քայլը վերնախավում իրենց դիրքի ամրապնդումն էր, ուստի նա սկսեց լրջորեն հետևել կառավարությունում տիրող իրավիճակին: Մորգանը մտորում էր, եթե ֆինանսական առումով Ռոկֆելլերներն են իշխում ԱՄՆ-ում, ապա նա որոշեց, որ պետք է ռազմական սեկտորն էլ իրենց ձեռքը վերցնել: Ու այդ ժամանակվանից սկսած` ԱՄՆ-ում շատ երկար տարիներ Պաշտպանության նախարարներն այս կամ այն կերպ կապ ունեին Մորգանների հետ: Երբ Պաշտպանության նախարարությունն արդեն իր ձեռքում էր, հերթը հասնում էր նախագահին, ով արդեն մի քանի անգամ Մորգանից խորհրդատվություն էր ստացել ֆինանսների կառավարման հարցում: Այս մասին արդեն երկրորդ մասում:

Վեռներ Սիմենս 

Վեռներ Սիմենս գերմանացի էլեկտրատեխնիկ և ձեռնարկատեր, Բեռլինի ԳԱ անդամ։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։ Խոշոր էլեկտրատեխնիկական կոնցեռնների («Սիմենս և Դալսկե», «Սիմենս և Շուքերտ» և այլն) հիմնադիր և գլխավոր սեփականատեր։

Ավարտել է Բեռլինի հրետանային ինժեներական ուսումնարանը։ Առաջին աշխատանքները վերաբերում էին գալվանապլաստիկային, հեռագրությանը։ 1845 թվականին (եղբոր՝ Վիլհելմի հետ) հայտնագործել է շոգեշարժիչի իներցիոն կարգավորիչ։ Սիմենս հայտնագործել է նաև լարերը ռետինե մեկուսանյութով պատելու մեքենա, էլեկտրական մեքենայի համար առաջարկել է 27–աձև հատվածքի գլանային խարիսխ (1856 թ.), իրականացրել բազմաթիվ նյութերի դիէլեկտրիկ թափանցելիության չափումը (1859 թ.), ստեղծել դիմադրության սնդիկային փորձանմուշ (1860 թ.)։ 1867 թվականին հայտնագործել է ինքնագրգռմամբ էլեկտրամեքենայական գեներատոր, 1887 թվականին՝ սելենային լուսաչափ։ 1879 թվականին կառուցել է տրամվայի առաջին փորձնական գիծը (Բեռլինի արդյունաբերական ցուցահանդեսում)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s