Posted in Հայոց լեզու

Պատճառի պարագա

Գտի՛ր պատճառի պարագաները:

  • Տիկինը սարսռաց սեփական մտքից:
  • Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են կլիմայի փոփոխության պատճառով:
  • Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:
  • Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:
  • Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց:

Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:

  • Շների ծառայությունների մասին պետք է խոսել, քանի որ նրանք անհանհստացնում են բնակիչներին (ինչո՞ւ):
  • Ոչ մի հնար չօգնեց, որովհետև նա չէր լսում մեզ (ինչո՞ւ):
  • Լճում ձկների տեսակները շատացել են ջրի քաղցրությունից (ինչի՞ց):
  • Նա աշխատանքից դուրս եկավ զբաղվածության պատճառով (ինչի՞ պատճառով):
  • Երեխաները հասարակությունից (ինչի՞ց) կաշկանդվում էին:

Շարահյուսորեն վերլուծիր նախադասությունը:

  • Գետերի հոսանքում (տեղի պարագա) ձուկն (ենթակա) ազատ երթևեկելու (ստորոգյալ) հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք սեփականատերերի կողմից (վերաբերության խնդիր) դրված են (ստորոգյալ) ջրմուղ սարքեր ու կայաններ (ենթակա) (պատճառի պարագա):

Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:

  • Քանի որ լույսը շատ էր, ձկները խորն էին իջել:

Լույսի պատճառով ձկները խորն էին իջել։

  • Երեկոն շատ խաղաղ էր, որովհետև մեքենաներ չկային:

Երեկոն շատ խաղաղ էր մեքենաների չլինելու պատճառով։

  • Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր, քանի որ հարկերը չէր մուծել:

Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր հարկերը չմուծելու պատճառով։

  • Հրամանները շատ արագ էին կատարվում, քանի որ նրանցից էր կախված հայրենիքի ճակատագիրը:

Հրամանները շատ արագ էին կատարվում հայրենիքի ճակատագիրն իրենցից կախված լինելու պատճառով։

  • Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերներ է ունեցել, որովհետև սիրում էր մենակ աշխատել:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել մենակ աշխատել սիրելու պատճառով։

Կետադրի՛ր:

  • Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար:
  • Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ:
  • Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին, և անվերջ շոյում՝ փայփայում նրանց:
  • Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը՝ դրսից ռուսական Լադոգա և Չադ լճերից բերվել է Հայաստան:
  • Որպես սառն անուշեղեն, չինացիները գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s