Posted in Աշխարագրություն

ՃԱՊՈՆԻԱ 🇯🇵

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Ճապոնիայի հարևան երկրներն են՝ Հարավային Կորեան, Չինաստանն ու Ռուսաստանը: Իսկ ափերը ողողում են Արևելաչինական ծովը, Խաղաղ օվկիանոսը, Օխոտի ծոցը:

2. Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։Ճապոնիան տարածքով գերազանցում է եվրոպական տերություններից շատերին։ Հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են։Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ՝ Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա։

3. Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Ճապոնիան համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը: Երկրի տնտեսությունը մշտապես կախված է արտաքին շուկայից՝ ինչպես հումքի և վառելիքի ներկրման, այնպես էլ պատրաստի ապրանքի արտահանման առումով:

4. Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց: Այսօր Ճապոնիան աշխարհի երկրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է անցել նրանից: Մեծ համբավ ունեն ճապոնական նավերը, հատկապես` գերհզոր լցանավերը (սուպերտանկերներ), էլեկտրոնիկան, ավտոմեքենաները, արհեստական գործվածքներն ու մետաքսը, ճենապակե իրերը, խաղալիքները: Զարգացած է էլեկտրոնային և ռադիոտեխնիկական մեքենաշինությունը:

5. Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Գյուղատնտեսության տեսակարար կշիռը շատ փոքր է: Տնտեսության կարևոր ճյուղն արդյունաբերությունն է, որը մեծ կախում ունի հումքի և վառելիքի ներկրումից ու առանձնանում է առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրական բարձր մշակույթով, արտադրանքի ցածր ինքնարժեքով: Երկրի արդյունաբերությունը բազմաճյուղ է: Բարձր զարգացած ճյուղ է էներգետիկական արդյունաբերությունը, որն օգտագործում են երկրի ածխի ու գետերի ջրաէներգետիկաական պաշարները և ներկրող նավթը, հեղուկացված նավթն ու գազը: Մեքենաշինության ճյուղային կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն տրանսպորտային, ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական ու ծանր մեքենաշինությունը, ինչպես նաև հաստոցաշինությունը: Զարգացած են նաև սև և գունավոր մետաղաձուլությունը, նավաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, ավտոմոբիլային, թեթև արդյունաբերությունը և սննդի: Գյուղատնտեսությունից առավել զարգացած են բուսաբուծությունն ու բանջարաբուծությունը: Ինչպես նաև անասնապահությունը և տրանպորտը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s