Posted in Կենսաբանություն

Մարտի 30- ապրիլի 14 Անհատական աշխատաժամանակ (Նախագիծ 1)

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:

Մարսողությունը բարդ ֆերմենտային գործընթաց է,որի ընթացքում բարդ սննդային նյութերը ֆիզիկական և քիմիական մշակման շնորհիվ վեր են ածվում ավելի պարզ օրգանական միացությունների,որոնք անցնում են արյան մեջ և մասնակցում բջջային նյութափոխանակությանը։ Մարսողությունը իրականացնում են մարսողական համակարգի օրգանները։

Մարդու մարսողական ուղու սխեմա։1. Բերանի խոռոչ
2. Լեզու
3. Թքագեղձեր
4. Ենթալեզվային թքագեղձեր
5. Ենթածնոտային թքագեղձեր
6. Հարականջային թքագեղձեր
7. Ըմպան
8. Կերակրափող
9. Լյարդ
10. Լեղապարկ
11. Ընդհանուր լեղածորան
12. Ստամոքս
13. Ենթաստամոքսային գեղձ
14. Ենթաստամոքսային գեղձի ծորան
15. Տասներկումատնյա աղի
16. Բարակ աղիք
17. Ապենդիքս
18. Հաստ աղիք
19. Միջաձիգ աղիք
20. Վերել աղիք
21. Կույր աղիք
22. Վայրէջ աղիք
23. Ուղիղ աղիք
34. Անալ անցք

Մարսողական հյութերի կազմի մեջ ներառվում են ֆերմետներ։Այն նյութերը,որոնց վրա ազդում են ֆերմենտները,կոչվում են սուբստրատներ :Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է համապատասխան սուբստրատի վրա որոշակի պայմաններում: Սննդի մարսումն իրականանում է ինքնաբերաբար, կարգավորվում է ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսներով։ Սննդային նյութերի ներծծումն իրականանում է բարակ աղիների թավիքներով, իսկ ջրի, հանքային աղերի և վիտամինների ներծծումը տեղի է ունենում հաստ աղիքում։Սննդի մարսումն իրականանում է աղիներում ապրող օգտակար մանրէների օգնությամբ։Մարսողական ուղու մեջ հիվանդածին մանրէների ընկնելու պատճառով կարող են զարգանալ մի շարք ծանր հիվանդություններ։Սննդային վարակները և թունավորումները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s