Նպատակը՝
- Սովորողների մոտ զարգացնել ավանդույթների,ծեսերի կատարման սովորույթները և դրանք դարձնել ուսումնական
- Նախագծերը առցանց ուսուցման ժամանակ դարձնել ընտանեկան
- Զարգացնել ինքնուրույն աշխատելու ունակությունը,մեդիակրթությունը
- Բացահայտել սննդային ներկերը,որոնք օգտագործվում են զատիկի ծեսի ժամանակ ձվերը ներկելու համար
Ընթացքը մեկ շաբաթ
Սովորողներին առաջադրվող հարցեր՝
- Բացատրել ծեսի իմաստը
Զատկի տոնով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծու հանդեպ: Սուրբ Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը: Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ստանան կարմիր գույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը: Սեղանին դնում էին ավանդական գաթա, իսկ մեր այժմյան ժանականերում ձվերը ներկում են տարբեր գույների: Ավանդական գաթաներին այժմ փոխարինում են հատուկ Զատկական թխվածքներ, որոնք կոչվում են՝ կուլիչներ:
Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը ձվերը ներկելու համար
Ես և մայրիկս ներկում ենք գունավոր:
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
Սննդային ներկերը կարող են տարբեր վնասներ պատճառել մարդու օրգանիզմին: Այդ ներկերը կարող են թունավորել մեր օրգանզիմը և առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ: