Posted in Աշխարագրություն 8

Չինաստան🇨🇳

  1. Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանը շատ հեռու է եվրոպական քաղաքակրթության օջախից: Չինաստանի մայրաքաղաք Պեկինից նույնիսկ Ռուսաստանի մայրքաղաք Մոսկվա երկաթուղային գնացքով կարելի է հասնել 1 շաբաթվա ընթացքում, իսկ Արևմտյան Եվրոպայի երկրներ՝ էլ ավելի երկար ժամանակահատվածում: Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության համար: Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը: Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով:

3.Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում

Չինաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և աշխարհի ամենամեծ առևտրային տերությունը:2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը: Չինաստանն աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունն է: Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով: Նաև Չինաստանը բնակչության թվով ամենամեծ երկիրն է: Այս երկրում է ապրում աշխարհի բնակչության գրեթե 1/5-ը, հետևաբար երկրի բնակչության թիվը և մանավանդ դրա աճի տեմպը, բացառիկ մեծ և ուղղակի ազդեցություն ունեն ոչ միայն Չինաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի տնտեսական և սոցիալական զարգացման ընթացքի վրա: Այստեղ են ստեղծվել համաշխարհային նշանակության փիլիսոփայական ուղղություններ կոնֆուցիականությունը, դաոսականությունը և մոիզմը:

4.Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Երկրի տնտեսական զարգացման համար կարևոր նախադրյալ են գետերի ջրաէներգետիկական պաշարները: Չինաստանով են հոսում շատ գետեր, այդ թվում՝ ջրառատությամբ աշխարհի երրորդ գետը՝ Յանցզին, ինչպես նաև Հուանհեն և Սիցզյանը: Երկրում ստեղծվել են 4 հատուկ տնտեսական գոտիներ, 14 բաց քաղաքներ և բաց ծովափնյա գոտիներ, որտեղ գործարարների համար ապահովվում են սովորականից անհամեմատ նպաստավոր պայմաններ: Ֆինանսներ ներդնողների՝ դրամ տրամադրողների և գործարաների համար հաստատվում են սովորականից ցածր հարկեր, հեշտացվում է արտահանման և ներկրման գործընթացը: Չինաստանի Խաղաղօվկիանոսյան ափամերձ գոտում տեղադրվել են նոր տեխնոգոլիաներ և ներդրումներ, որոնց շնորհիվ էապես փոփոխվել են Արևելյան Չինաստանի տնտեսության պատկերն ու տեղաբաշխումը: Ունի բազմաճյուղ արդյունաբերություն:

5.Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Բազմաճյուղ գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը: Վեջինիս հիմքը վառելիքաէներգետիկական արդյունաբերությունն է: 1980-ական թթ. կեսերից ածխի հանույթով Չինաստանը առաջատարն է ամբողջ աշխարհում: Ածուխ արդյունահանվում է մեծ մասամբ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում, որտեղ գտնվում են Ֆուշուն և այլ խոշոր հանքավայրերը: Նավթի հանույթը Չինաստանում արագորեն աճում է և իր ծավալներով մոտավորապես հավասար է Իրանի հանույթին: Էլեկտրաէներգետիկան ևս Չինաստանի արագ զարգացող արդյունաբերական ճյուղ է: Սև մետաղաձուլությունը երկրում զարգանում է արագ տեմպերով: Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ, պողպատի և թուջի ձուլմամբ, Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը: Գունավոր մետաղաձուլությունը սկսել է արագ զարգանալ 1980-ական թթ. կեսերից: Ալյումինի ձուլման ծավալով Չինաստանն աշխարհում երրորդ պետությունն է: Չինաստանում զարգացած են նաև մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, բուսաբուծությունը, անասնապահությունը, որի կարևոր ճյուղերից են խոզաբուծությունն ու թռչնաբուծություննը: Նաև տրանպորտը, որի առավել կարևոր ճյուղը՝ երկաթուղայինն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s