
- Կարդալ «Սասնա ծռեր» էպոսի երրորդ՝ «Սասունցի Դավիթ» ճյուղը։
- Դիտել «Սասնա ծռեր» էպոսը և պետականությունը — Արուսյակ Սահակյանտեսանյութը՝ սկսած 23.00 րոպեից, փորձիր պատասխանել հետևյալ հարցերին՝։
— Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:
Էպոսի գաղափարական ոգին, դա հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Էպոսը գաղափարական առումով երևում է նաև իրականությունից ունեցած իրենց դժգոհության մասին ու հետագայում կառուցվող արդար աշխարհի նկատմամբ ունեցած իրենց երազանքը՝ բոլոր դեպքերում գովաբանելով ժողովրդի հերոսական պայքար օտարի տիրապետության դեմ ։
— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:
Իմ կարծիքով էպոսում ամեն ինչ փորձում էին ուժի, բռնության միջոցով հասկացնել իրենց ասածը:
— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:
Իմ կարծիքով էպոսը ամբողջությամբ իրենց ներկայացնում է մարդու պայքարը գոյատևման համար: Էպոսն ասում է, որ մարդկանց կյանքը այդքան հեշտ չի եղել, գտնվել են օտարի լծի տակ միշտ եղել են ճնշված, թե ֆիզիկապես, թե բարոյապես: Էպոսը մեզ և աշխարհին ասում է , որ հայը՝ անկախ ժամանակներից, եղել է պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող: