
1. Ջուրը համար մեկ նյութը բնության մեջ
Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։ Ջուրը բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Մոլորակի մակերեսի ավելի քան 71%-ը ծածկված է ջրով: Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։
2. Ջրի աղտոտման պատճառները և պայքարը դրանցդ եմ
Մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու կուտակումը բնական ջրերում կոչվում է աղտոտում: Սովորաբար այդ ջրի աղտոտումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ: Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով օրինակ` սնդիկով, կապարով, կադմիումով, պղինձով և այլն:

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ: Մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը այլն։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր, զտիչ ավազաններ։

Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։
3. Խմելու ջրի համամոլորակային հիմնախնդիր
Ջուրը մեծ ազդեցություն ունի մարդու վրա, որպեսզի մարդ լինի առողջ, պետք է օգտագործի մաքուր և որակյալ ջուր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների մոտ 90% — ը անորակ ջրի օգտագործումից է:

Այսօր ամբողջ աշխարհում կա խմելու ջրի խնդրի: Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին: Երկրագնդի ջրային ռեսուրսներից անսպառ է համարվում միայն Համաշխարհային օվկիանոսը: Խմելու ջուրը կազմում է համաշխարհային օվկիանոսի ընդամենը 2-2,5%-ը, իսկ այս տեմպերով օգտագործման դեպքում այն կբավականացնի մոտ 350-400 տարի:

5. Ջրի մաքրումը
Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ: Մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և կախված նյութերը։ Այդ նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով ցանցեր, զտիչ ավազաններ։ Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը: Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար մանրէներին։
6. Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները
Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։

Գ. Գալիլեյ (1564−1642)
Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով.
1. Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:
2.Ջուրը եռում է և վերածվուվ է գոլորշու (+100°C) և պնդանում (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանում։:

3. Ջուրն օժտված է բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։

4.Ջրի անոմալ առանձնահատկություններից են այն, որ սառույցը ջրի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։
Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։
Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը
ամենամեծ խտությունն ունի +4°C— ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):