Posted in Աշխարագրություն

Կանադա 🇨🇦

.Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:

Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։

2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները: 

Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:Մեծ լճերի Ֆինլի-Փիս-Ստրկական-Մակենզի համակարգն ընդգրկում է Փոքր Ստրկական, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի լճերը:Ատլանտյան օվկիանոսը Մեծ լճերին է կապում Սուրբ Լավրենտիոս գետը, որը փոխադրական կարևոր ուղի է: Ծովային նավերն այդ գետով հասնում են մինչև լճերը: Գետը հոսում է Քվեբեկ նահանգի խիտ բնակեցված հարավային շրջաններով. ափերին փռված են խնամքով մշակված հողերով, բանջարանոցներով ու այգիներով շրջապատված ագարակներ:Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Կանադան զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 1 շնչին ընկնող արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանքով Կանադան զիջում է միայն ԱՄՆ-ին ու Շվեյցարիային: Այն աշխարհում առաջինն է ուրանի, ցինկի, ասբեստի, արծաթի, կալիումական աղի, երկրորդը՝ ալյումինի, նիկելի ու մոլիբդենի, երրորդը՝ երկաթի, բնական գազի, պղնձի, կոբալտի հանույթով: Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով երկրում մշակվում է հողերի միայն 15 %-ը: Մշակում են ցորեն, գարի, կարտոֆիլ և այլն: Զարգացած է նաև ձկնորսությունը: Նյուֆաունդլենդ կղզու մոտ կան ընդարձակ ծանծաղուտներ, որտեղ կուտակվում են ձողաձկների վիթխարի վտառներ: Այս ծանծաղուտներում ձուկ են որսում ոչ միայն Կանադայի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի ձկնորսանավերը:

Քվեբեկ նահանգում է գտնվում Կանադայի ամենամեծ քաղաքը՝ արդյունաբերական և մշակութային խոշորագույն կենտրոն Մոնրեալը (մոտ 3 մլն բնակիչ): Աշխարհի ոչ մի քաղաքում, Փարիզից բացի, չկան այնքան ֆրանսիախոս մարդիկ, որքան Մոնրեալում: Քաղաքը գտնվում է մի ընդարձակ կղզու վրա, որի գործարար կենտրոնում վեր են խոյանում բանկերի, ապահովագրական գրասենյակների, առևտրական և արդյունաբերական ֆիրմաների բարձրաբերձ շենքերը:

Կանադայի մայրաքաղաք Օտտավան համեմատաբար ոչ մեծ, խաղաղ քաղաք է, որտեղ չկան արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ, բայց շատ են վարչակառավարական հաստատությունները, օտարերկրյա դեսպանատներն ու պետական ծառայողների առանձնատները:

Ֆրեյզեր գետի ստորին հոսանքում է գտնվում Արևմտյան Կանադայի կարևոր տնտեսական կենտրոնը՝ Վանկուվերը, որտեղ կլիման մեղմ է, և 10 ամիս լողափերը բազմամարդ են:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s