Posted in Աշխարագրություն

ՀԱՀ 🇿🇦

1. ԲՆութագրեք ՀԱՀ-ի աշխարհագրական դիրքը:

Հարավաֆրիկյան հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հարավում, Հարավային Աֆրիկա աշխարհաշրջանի ամենահարավային պետությունն է։ Հանդիսանում է հանգույց Համաշխարհային օվկիանոսի մաս կազմող Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների միջև։Հյուսիսում սահմանակցում է Նամիբիային, Բոտսվանային, Զիմբաբվեին, արևելքում և հյուսիս-արևելքում՝ Մոզամբիկին ու Սվազիլենդին։ Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում է գտնվում նաև Լեսոթոյի անկլավ թագավորությունը։ Պայմանականորեն՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը համարվում է այսպես կոչված հին մոլորակի և արևելյան կիսագնդի ամենահարավային պետությունը։ ՀԱՀ-ը՝ իր զբաղեցրած ավելի քան 1 միլիոն 200 հազար քառակուսի կմ տարածքով, 1-ինն է Հարավային Աֆրիկայում և 24-րդը՝ ամբողջ աշխարհում։

2. Որո՞նք են ՀԱՀ-ի զարգացման նախադրյալները:

Մշտահոս գետերի մեծ մասը պատկանում է Հնդկական օվկիանոսի ավազանին, որոնցից խոշորներն են Լիմպոպոն, Տուգելան, Գրեյթֆիշը: Ատլանատյան ավազանին պատկանող խոշոր գետը Օրանժն է: Կլիման առավելապես արևադարձային է, հարավային լայնության 30°-ից հվ.՝ մերձարևադարձային: Մերձափնյա դաշտավայրերում և Մեծ Սանդղափուլի հողմակողմ լանջերին տարեկան տեղումները 1000-2000 մմ են, ներքին շրջաններում և հարավ-արևմուտքում՝ մինչև 150 մմ: Սարահարթերում ամառային ամիսների միջին ջերմաստիճանը 18–27 °C է, ձմեռային ամիսներինը՝ 7–10 °C, մերձարևադարձային շրջաններում, համապատասխանաբար, մոտ 21°C և 13 °C-ից պակաս, տարեկան տեղումները՝ 700 մմ: Հարավ-արևմուտքում և Վելդ սարավանդում լինում են ցրտահարություններ տարվա 6 ամիսների ընթացքում, բնորոշ են երաշտները: Ատլանտյան օվկիանոսի ափի կլիման անապատային է, ձմռանը՝ 11-15 °C, ամռանը՝ 18-24 °C միջին ջերմաստիճաններով և տարեկան մինչև 100 մմ տեղումներով: ՀԱՀ-ի արևելյան առափնյա մասի (մինչև հարավային լայնության 30°-ը) կարմիր և կարմրագորշ հողերի վրա տարածված են տիպիկ սավաննաները, գետերի երկայնքով՝ սրահային անտառները: Հարավային լայնության 30°-ից հարավային առափնյա մասերում աճում են մերձարևադարձային անտառներ և մշտականաչ կոշտատերև թփուտներ, լեռնալանջերին պահպանվել են մերձարևադարձային մուսսոնային անտառներ: Անտառների ընդհանուր տարածությունը 4,1 միլիոն հեկտար է: Վելդ սարավանդների արևելյան մասում կարմրագորշ հողերի սավաննաները փոխարինվում են սևահողային թփուտային սավաննաներով և լեռնային գորշ դարչնագույն հողերի տափաստաններով: Կալահարիի հարթավայրերում գերիշխում են անապատացած սավաննաները, Օրանժ գետից հարավային մացառուտային կիսաանապատներն ու Կառուի անապատներն են: ՀԱՀ-ի տարածքը մտնում է Եթովպական կենդանա-աշխարհագրական մարզի Կապի ենթամարզի մեջ: Բնորոշ են և մասնակիորեն էնդեմիկ տեսակները (ոսկե խլուրդը, երկարակրունկը, երկարատամը, թռչող այծքաղը, գորշ բորենին և այլն): Հարուստ է թռչնաշխարհը: Տարածված են միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): Կենդանական աշխարհի պահպանման համար ստեղծվել են ազգային պարկեր ու արգելավայրեր:

3.Որո՞նք են ՀԱՀ-ի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

Զարգացած է գյուղատնտեսությունը: Տեղական սպառման համար մշակում են եգիպտացորեն, ցորեն, սորգո, գարի, վարսակ, գետնանուշ, շաքարեղեգ, բամբակենի և ծխախոտ, արտահանության համար՝ ցիտրուսներ, արքայախնձոր, խաղող: Սակայն գյուղատնտեսական արտահանության հիմնական հումքը ոչխարի բուրդն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s