“Նարինջները” պատմվածքը Լյուկի ընտանիքի մասին էր: Լյուկի հորեղբայր՝ Ջեկը փորձում էր նրան ժպտալ սովորեցնել, որպեսզի նա փողոցում նարինջներ վաճառի: Պատմվածքը շատ հուզիչ էր: Կարդալու ընթացքում ես էլ կարծես հայտնվեցի այդ ընտանիքի դրության մեջ և փոքր ինչ կարողացա հասկանալ, թե նրանք ինչպիսի բարդ իրավիճակում են եղել: Այնքան ծանր դրություն, որ նույնիսկ ապրելու ցանկություն չկա: Նրանք անդադար իրար ասում էին “սպանիր ինձ”:
Իմ կարծիքով Լյուկը հոգեպես շատ ուժեղ տղա էր: Շատ դժվար է այդպիսի պայմաններում ժպտալ: Բայց նա հույս ուներ, որ իր մոտ կստացվի, և գոնե մեկը նարինջ կգնի իրենից: Նա ամենահուսահատ պահին գիտակցում էր, որ իր լացով ոչինչ չի փոխվի: Լյուկը ջանք չէր խնայում, որ նարինջները վաճառի: Մենք պետք է օրինակ վերցնենք նրանից և ինչքան էլ որ դժվար լինի, հույսներս չկորցնենք և չլացենք ինչպես որ անում էր Լյուկի հորեղբոր կինը: