1). Ավագ դպրոց֊վարժարանի սովորողների մուտքը վերադասավորված քիմիայի լաբորատորիա
2). Ծանոթացում միմյանց հետ և «Հեղինակային կրթական ծրագրով իրականացվող նախագծերի և առաջադրանքների փաթեթների» հետ։
3). 7,8- րդ դաս. անցածի կրկնողություն. Թեմաները՝ Ֆիզիկական մարմին և նյութ:Ինչ՞ էնյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական նյութեր:Մաքուր նյութեր, խառնուրդներ(համասեռ և անհամասեռ): Նյութի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Հարցեր և վարժություններ.
- Սահմանեք և բնութագրեք ո՞րն է կոչվում ֆիզիկական մարմին,օրինակներ…
Ֆիզիկական մարմին են կոչվում մեզ շրջապատող բոլոր առարկաները: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ: Բոլոր ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից: Ֆիզիկական մարմիններ են ՝ սեղանը, մատիտը, քանոնը, թեյնիկը։
- Մոտավոևապես քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը
Ներկայումս մարդկությանը հայտնի է մոտավորապես 30 միլիոն նյութ: Նյութերը լինում են պարզ և բարդ։ Պարզերը ՝ 400, իսկ բարդերը ՝ 30 միլիոն։ Պարզերը լինում են մետաղ և ոչ մետաղ։ Բարդերը լինում են անօրգանական և օրգանական։
- Սահմանեք,դասակարգեք և բնութագրեք նյութերը, գրեք պարզ և բարդ, անօրգանական և օրգանական նյութերի օրինակներ…
Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Նյութը կազմված է մասնիկներից։ Նյութը միմյանց հետ փոխազդող մասնիկների(ատոմ, մոլեկուլ, իոն) համախումբ է, իրեն բնորոշ բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով ՝ զանգվածով, ծավալով օժտված։ Նյութերը գտնվում են պինդ, հեղուկ և գազային վիճակներում։ Բարդ նյութերը կազմված են մի քանի տարբեր տարրերի ատոմներից, իսկ պարզ նյութերը մեկ տարրի ատոմներից։ Օրգանական են այն բարդ քիմիական միացությունները, որոնց մեջ մտնում է ածխածինը։
v Բաղադրությամբ?
v Կառուցվածքով?
v Հատկություններով?
- Սահմանեք և բնութագրեք մաքուր նյութերի հատկությունները`ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական, օրինակներ….
Նյութը օժտված է ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։ Ֆիզիկական հատկություններն են նյութի ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, լուծելիությունը ջրում, պլաստիկությունը, խտությունը, ջերմա և էլեկտրահաղորդականությունը և այլն: Նյութի քիմիական հատկությունները, դա նյութի փոխազդեցությունն է այլ նյութերի հետ և նոր նյութերի առաջացումը: Նյութի ֆիզիոլոգիական հատկություններն են այդ նյութի ազդեցութությունը կենդանի օրգանիզմների վրա:
Կա մարդկությանը հայտնի 118 քիմիական տարր։ Վերջին տարրը հայտնաբերել է հայ քիմիկոս Յուրի Հովհաննիսյանը, և վերջին տարրի անվանումն իր անունով է ՝ Oգանեսոն տարր։