Վերլուծություն
Կարծում եմ, որ այս պատմվածքում Վիլյամ Սարոյանը ուզում էր հատուկ միտք հաղորդել հայերին։ Ինձ թվում է, որ կենդանիները խորհդանշում էին մարդկանց և նա հերոսներին ստեղծել է կենդանիների կերպարներով, որպեսզի ավելի արտահայտիչ լինի իր ասելիքը: Այս դեպքում գլխավոր հերոսը մուկ էր, փոքր, շատերին վախկոտ թվացող մի կենդանի, որոնցից շատ կան, ուղղակի շատ չեն երևում: Իմ կարծիքով պատմվածքում այս մկներն էլ են խորհրդանշում իրենց նման մարդկանց, ովքեր չերևացող են ու փակ: Իսկ հայ մուկը արդեն երևի խորհրդանշում է ընդհանուր հայ բնավորությանը, կամ ընդհանրապես հայ ժողովրդին, իսկ օձը՝ նրանց թշնամին: Եվ կարծում եմ, որ պատմվածքի ամենակարևոր հատվածը վերջն էր, որովհետև այնտեղ Վիլյամ Սարոյանը, իմ կարծիքով, արտահայտել է պատմվածքի հիմնական ասելիքը: