Պատմվածքի գլխավոր հերոսը` Հաճի աղան էր։ Հաճի աղայի կերպարը ժլատ, նյութապաշտ և հպարտ մարդու կերպար էր։ Նրա կերպարը չհավանեցի, որովհետև նա իր ունեցվածքն ավելի կարևորեց քան հարազատ քրոջը, համարելով նրան «ավելորդ»։ Բայց հետագայում հաճի աղան զղջում իր այդ արարքի համար և փորձում փնտրել, սակայն դա արդեն անհնար էր։ Հաճի աղան մինչև կյանքի վեջին վարկյանը իրեն չներեց այդ արարքի համար։ Նա միայն կյանքի վերջում հասկացավ, որ <<ավելորդ>> ոչինչ չկա։
Շատ հավանեցի Դեմիրճյանի այս պատմվածքը։ Այս պատմվածքը բոլոր ժամանակներում շատ արդիական է եղել, որովհետև ամեն ժամանակներում էլ եղել են մարդիկ, ովքեր գումարն ու ունեցվածքն ավելի են կարևոում, քան իրենց հարազատներին, բարեկամներին, ինչու-ոչ նաև իրենց խիղճը, հոգին և մարդասիրուփյունը։ Ես այս պատմվածքը մի փոքր նմանեցնում եմ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքի հետ, որովհետև երկուսում էլ գլխավոր դերերակատարները գերադասում էին փողը, «Ավելորդ»-ում նա քրոջն էր փոխարինել փողի հետ, իսկ «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գրքում գլխավոր դերակատարը իր առողջությունը, ընկերներին և հարազատների էր փոխարինել փողով։