
1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Պետություն | Սահմանի երկարություն |
Թուրքիա | 280 կմ |
Ադրբեջան | 930 կմ |
Իրան | 42 կմ |
Վրաստան | 196 կմ |
2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Համաշխարհային օվկիանոս | Ամենակարճ հեռավորությունը |
Մինչև Սև ծով | 163 կմ |
Մինչև Կասպից ծով | 193 կմ |
Մինչև Միջերկրական ծով | 750 կմ |
Մինչև Պարսից ծոց | 1000 կմ |
3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), (արևելյան իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում: Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից): Հեռու է ընկած աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից: Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման:
4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
- Պարագվայ – չունի ելք դեպի ծով, ունի 4 հարևան երկրներ, հեռու է բարձր զարգացած երկրներից:
- Բութան – չունի ելք դեպի մոտ:
- Բելառուս – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
- Ղրղզստան – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
- Մոնղոլիա – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ: