Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։
Ցույց են տալիս մարմնի էլեկտրանություն միաորները։
2. Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Հաղորդիչներ են ջուրը, մետաղները, մադրու մարմինը, երկրի մակերևույթը, աղերի ու թթուների ջրային լուծույթները։
3. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Այն նյութերը կամ մարմինները որոնք իրենց միջով էլեկտրական լիցք չեն հաղորդում կոչվում են մեկուսիչներ կամ դիէլեկտրիկներ։Օր․՝
Սաթը, մետաքսը, կապռոնը, էբոնիտը, ապակին, ռետինը, ճենապակին և օդը։
4. Նկարագրե°ք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ։
Վերձնենք 2 միատեսակ էլեկտրաչափ և լիցքավորենք նրանցից մեկը։Ապա այդ 2 էլեկտրաչափերը միացնենք իրար ապակե ձողով։Կտեսնենք որ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա։Իսկ եթե մենք էլեկտրաչափերը միացնելու համար օգտագործենք A մետաղաձողը բռնելով էլեկտրամեկուսիչ H բռնակից, կտեսնենք թե ինչպես է լիցքավորված էլեկտրաչափի նախնական լիցքը բաժանվում երկու հավասար մասի՝ այսինքն լիցքի կեսը առաջին էլեկտրաչափի գնդից անցնում է եկրորդին։
5.Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ, հնարավոր չէ էլեկտրական լիցքը անվերջ փոքրացնել։Փորձերը ցույց են տվել որ լիցքը բաժանման սահման ունի։
6. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Հողակցումը՝ լիցքի հաղորդումն է երկրագնդին, այն հիմնված է հետևյալ հատկության վրա որ՝ ինչքան մեծ է այն մարմինը որին լիցք են տալիս այնքան լիցքի մեծ բաժին է անցնում նրան։Այսպիսով մարմինների համեմատությամբ երկրագունդը հսկա է, այդ իսկ պատճառով նրա հետ շփման դեպքում լիցքավորված մարմին իր լիցքը գրեթե ամբողջությամբ նրան է տալիս, և դառնում է չեզոք։
7. Ո՞ր լիցքն են անվանում տարրական։
Ամենափոքր լիցքի բացարձակ մեծությունը անվանում ենք տարրական լիցք։Այն նշանակում ենք e տառով։
e=1..6×10-19 Կլ․
8. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտորնը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ջ․ Թոմսոնը 1898 թվականին։
Նա հայտնաբերեց տարական լիցք կրող մասնիկը որը կոչվեց էլեկտրոն։
9. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը։
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով որի արժեքը միշտ նույնն է, այն անհնար է ավելացնել կամ նվազեցնել և առավել ևս զատել իր լիցքից։
10. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Ատոմի ներսում բացասական լիցքավորված էլեկտրոնները պտտվում են ատոմի դրական լիցքավորված միջուկի շուրջը։
11. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով
12. Ապացուցե°ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ատոմում էլեկտրոնների ընդհանուր լիցքը գումարելով ատտոմի միջուկի լիցքին կստանանք 0։ Դա էլ ապացուցում է որ ամբողջությամբ ատոմը չեզոք է։Չեզոք են նաև նյութի մոլեկուլները, քանի որ կազմված են չէզոք ատոմենրից։